2006 թվականին Արցախի Հանրապետությունում համաժողովրդական հանրաքվեի միջոցով ընդունելով Սահմանադրությունը՝ մենք ունեցանք մեր երկրի հիմնական մայր օրենքը:
Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակի երրորդ համարում ներկայացված Դավիթ Շահնազարյանը երեկ` ԱԺ ընտրությունների քվեարկության օրը, հայտարարել էր, մասնակից 11 ուժի քվեաթերթիկներից մեկը դրել է ծրարի մեջ, իսկ երկուսը` իր գրպանում:
«Իմ քայլը» դաշինքին տված 70 տոկոսը հակադեմոկրատական թիվ է: Ժողովրդավարական երկրներում որևէ ուժ այդքան ձայն չի հավաքում, բայց այսպիսին է լինում հետհեղափոխական երկրներում: Մենք հիմա սպասելիքներ ունենք, ու սա լուրջ բեռ է իշխանության համար: Բոլոր հաջողությունների համար փառք ու պատիվ իրենց, իսկ անհաջողությունների համար սուր քննադատության կենթարկվեն»:
Քաղաքացին նաև հայտնել է, որ նույն կերպ 2018թ. հոկտեմբերի 21-ին կայացած Արմավիրի քաղաքապետի ընտրությունների օրը նշված անձն իրեն հարկադրել էր կողմ քվեարկել քաղաքապետի թեկնածուներից մեկի օգտին:
Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորում է ԻՄ ՔԱՅԼԸ դաշինքին և նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանին՝ դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ։ Առավել նշանակալի է, որ քոչարյանա-սերժական բռնապետության վերջնական տապալումը տեղի ունեցավ լիովին ազատ և դեմոկրատական ընտրությունների միջոցով։
Գերմանիայում եվրոյի շրջանառության սկսվելուց 17 տարի անց բնակչության ձեռքին մնում է 12,5 մլրդ գերմանական մարկ եւ պֆենինգ։
ՀՀ Ազգային ժողովի 2018թ. արտահերթ ընտրությունների քվեարկության օրը` դեկտեմբերի 9-ին, ժամը 08:00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 12:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներում գրանցվել է ընդհանուր 296 հաղորդում (Երևանում՝ 81, մարզերում՝ 215), որից 134-ը` հանցագործությունների մասին, իսկ 162-ը` հանցագործության հատկանիշներ առերևույթ չպարունակող, սակայն ստուգման ենթակա այլ տեղեկություններ:
Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ, ինչպես նաև ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «Ընդդեմ սեռական բռնության» քարոզարշավի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարությունում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
«Ընդդիմությունը մնաց արտախորհրդարանական ուժերին, ինչը նշանակում է՝ փողոցային պայքար, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանին սպասվում են այն մարտահրավերները, ինչի ուղին ինքը ցույց է տվել»,- եզրափակեց Ա. Պապյանը։
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը ՀՀ Ազգային ժողովի 2018 թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների վերաբերյալ
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը Նիկոլ Փաշինյանին՝ դեկտեմբերի 9-ին կայացած ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններում տպավորիչ հաղթանակի առթիվ։
Նելլի Առուստամյանը որոնվում է որպես անհետ կորած:
Դեկտեմբերի 10-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հյուրընկալել է ֆրանսահայ ճարտարապետ Ժիրայր Թորգոմյանին և «Կենտրոն» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Էդգար Ավագյանին:
Շնորհակալություն եմ հայտնում բոլորին ու յուրաքանչյուրին, ովքեր երեկ քվեարկեցին Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին՝դրանով ցույց տալով, որ պատրաստ են բաց աչքերով նայել իրականությանը, մտահոգ են մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներով։ Ձեր վստահության քվեն չի արժեզրկվելու և մեր ուղին շարունակվելու է ։ Մի պարզ պատճառով` ինչ խնդիր բարձրաձայնել ենք` առկա է։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, տեղ-տեղ մերկասառույց է:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ և շնորհավորել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ:
Նա դրական գնահատեց քաղաքական բաց բանավեճը, այդ թվում՝ ԶԼՄ-ներում, որը նպաստել է աշխույժ քարոզարշավի անցկացմանը՝ չնայած առցանց սադրիչ հռետորաբանության դեպքերը մտահոգության տեղիք են տվել, ամեն դեպքում, «քվեների առքուվաճառք» տեղի չի ունեցել, որը հնարավորություն է տվել քաղաքական ուժերի միջև մեծ մրցակցության կայացմանը.
ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները դարձան Հայաստանում վերջին ամիսներին ընթացող ներքաղաքական զարգացումների կարևոր հանգրվան:
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ կարևոր էր «Իմ քայլը» դաշինքի կայուն, բայց ոչ բացարձակ մեծամասնություն ունենալը:
Ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO) դիտորդներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեցին իրենց նախնական դիտարկումներն ու գնահատականները ԱԺ ընտրությունների վերաբերյալ։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը չեղարկել է քվեարկությունը բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում Brexit-ի պայմանների վերաբերյալ կառավարական համաձայնագրի շուրջ, որը պետք է կայանար դեկտեմբերի 11-ին:
Սա արդեն չորրորդ տեղամասն է։ Այստեղ էլ 21 ձայնը դարձրել են 2 ձայն։ Արդեն դառնում է համատարած։ Դեռ սպասում եմ ԿԸՀ-ի և իրավապահների արձագանքին։
Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոսը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ ողջունելով նոր Ազգային ժողովի ընտրությունները:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների նախնական արդյունքները հրապարակելուց հետո «Բարգաված Հայաստան» կուսակցության ցուցակով առաջադրված Տիգրան Ուրիխանյանը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ թիվ 4/40 ընտրատեղամասում անհայտացել են իր օգտին քվեարկած քաղաքացիների ձայները։
Դեկտեմբերի 9-ին` ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը, ժամը 08:00 մինչև 20:00 գործել է ՀՀ ՊՆ թեժ գիծը: Թեժ գծով ստացվել է 55 զանգ, որոնք հիմնականում վերաբերել են ընտրությունների կազմակերպման, զորամասերից զինծառայողների տեղափոխման, արձակուրդում գտնվող ժամկետային զինծառայողների քվեարկության հարցերին:
ՀՀ զինված ուժերի և ՌԴ զինված ուժերի զորքերի /ուժերի/ միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի դեկտեմբերի 11-ին Եկատերինբուրգում կայանալիք ՌԴ կենտրոնական ռազմական շրջանի ղեկավար կազմի օպերատիվ զորահավաքային միջոցառմանը և ռազմագիտական համաժողովին:
Հայտնվել են նաև 6/36 տեղամասից անհետացած ձայների վերաբերյալ փաստեր, դրանք նույնպես տեղադրված են Տիգրան Ուրիխանյանի ֆեյսբուքյան էջում հետևյալ հղումով:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:
Թուրքիայի մեջլիսի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքի ղեկավար, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: