«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունն այսօր ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը, որը բաղկացած է հինգ հիմնական բաժիններից՝ իրավունք և արդարություն, պետական կառավարման համակարգի արդյունավետացում և կադրային քաղաքականություն, սոցիալ-տնտեսական զարգացում, անվտանգություն և պաշտպանություն, Արցախի միացում Հայաստանին, արտաքին հարաբերություններ և հայրենիք-սփյուռք։
2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ՀՀ քննչական կոմիտեն հիշեցնում է։
«Մենք պիտի շարունակենք մեր աշխատանքը Ռուսաստանի հետ մեր ռազմավարական դաշնակցային հարաբերությունները ուժեղացնելու համար, և մենք ասել ենք, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է բարձրացնենք նոր և առավել վստահելի մակարդակի վրա»,- այսօր Վանաձորում նախընտրական հանրահավաքում հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ դա ոչ միայն՝ ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում, այլև՝ երկկողմ ձևաչափով։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն վստահ է, որ նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին կկարողանա ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ տանել մեծ առաքելությամբ։
Նոյեմբերի 27-ի ցերեկը, 28-29-ը, 30-ի գիշերը, դեկտեմբերի 2-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Վարչապետի պաշտոնակատարին ասեք՝ այ ընկեր, դու վարչապետի պաշտոնակատար ե՞ս, թե՞ ասֆալտ փռող։ Հերիք է աննպատակ, անկապ ու հիմնազուրկ հայտարարություններ անես։ Եթե փաստ ունես, որ ինչ-որ մեկն ինչ-որ մեկի նկատմամբ անօրինականություն է արել, ուրեմն հրահանգիր, թող իրավապահ մարմիններն աշխատեն, իսկ եթե փաստ չունես, քո էդ գոռգոռոցից ու ճղճղոցից ոչ ոք չի վախենում»:
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում բռնկված անտառային հրդեհների զոհերի թվում, ըստ նախնական տվյալների, կա ազգությամբ երկու հայ, ևս մեկն անհետ կորածների ցանկում է:
Հայ Հեղափոխական դաշնակցության ռեյտինգային թեկնածուներն այսօր, յուրաքանչյուրն իր ընտրատարածքում, առանձին հանդիպումներ են ունենալու ընտրողների հետ։
ՀՖՖ գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը նշանակվել է ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խմբային մրցաշարի հանդիպման պատվիրակ:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակի երկրորդ համար Մանե Թանդիլյանը ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ է անում դեկտեմբերի 9-ին մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պատրաստվում է Ռուսաստանի հետ հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի։ Այս մասին Փաշինյանն ասաց Վանաձոր քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հերքում է այն տեղեկությունը, թե մայիս ամսից Հայաստանին զենք չի մատակարարվել։ Այս մասին Փաշինյանն ասաց Վանաձոր քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում՝ արձագանքելով ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանի հայտարարությունը։
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները շարունակում են քարոզարշավ իրականացնել Երևանում:
Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն այցելել է Բելառուսի պետական համալսարան:
Ճանաչողներին խնդրում ենք ահազանգել 1-02:Երև
Երեկ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Թալինում Սասուն Միքայելյանի արած հայտարարությունը միանշանակ չընկալվեց մեր հասարակության կողմից, և, բնականաբար, այն իր արձագանքներն ունեցավ նախ և առաջ ֆեյսբուքյան հայկական տիրույթում։
«Արժանապատվության մասին հենց ՀՀԿ-ն է, որ պետք է խոսի։ Հայաստանում առաջին անգամ իշխող քաղաքական ուժը իշխանությունից հեռանալով՝ ընդունել է իր սխալները և չի խուսափում պատասխանատվությունից»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանը։
ՄԵՆՔ դաշինքի թեկնածու Խաչատուր Քոքոբելյանն այսօր Ծաղկահովիտ գյուղում նախընտրական քարոզչության ժամանակ հայտարարեց, որ իրենց հերոսը ՀՀ քաղաքացին է։ Նա նշեց, որ, եթե մյուս ուժերը խոսում են տարբեր խնդիրների մասին, իրենք առաջարկում են լուծումներ։
Գոյություն ունեցող հակամարտությունները խոչընդոտում են Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի ողջ պոտենցիալը լիարժեք օգտագործել:
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն անդրադարձել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ստեղծված իրավիճակին, կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ ծավալվող քննարկումներին:
«Եթե ներկայիս վարչապետը խոսում է կոռուպցիայի մասին, դա կատարյալ դեմագոգիա է. կոռուպցիան նրա քթի տակ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀԿ ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանը։
2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 27-ի ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով կարճվել է 189 քրեական գործի վարույթ:
«Հիմի ինչ ա կատարվում մեր երկրում՝ տասնյակ-հազարավոր չինովնիկներ, որոնք պետական աշխատողներ են, իրանց աշխատանքի վայրում նստած չգիտեն՝ էս ընտրությունից հետո իրանք աշխատելո՞ւ են, թե՞ նորն եկածը հանելու ա։ Էս խնդիրը միանշանակ լուծել ա պետք»
«Որևէ ստահակ թող չպնդի, որ Մանվել Գրիգորյանը պահածո է գողացել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀԿ ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանը։
ՀՀԿ ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանն այսօրվա ասուլիսին հայտարարեց, որ, ինչպես նախկինում է ասել՝ որևէ լավ բան ընտրություններով չի լինելու, քանի որ այս ընտրությունների արդյունքում Հայաստանում չի հաստատվելու ներքաղաքական կայունություն. «Ընտրությունների արդյունքները լավագույն դեպքում ներկայացնելու են մեր հասարակության քաղաքական խճանկարն այդ պահին։ Մի քանի ամիս անց այն լրիվ այլ է լինելու»։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կարծում է, որ սաուդացի լրագրող Ջամալ Խաշոկջիի մարմինը մասնատել են երաժշտության ներքո:
Նոյեմբերի 26-ին, ժամը 03.15-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Աճառյան փողոցում բախվել է «ՄԱԶ» մակնիշի կռունկին, ինչի հետևանքով երկու ուղևորները տեղում մահացել են, իսկ «Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, որով ընտրություններում ներգրավված անձնաց, կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին հորդորում է ձեռնպահ մնալ զարտուղի, անօրինական միջոցներով ընտրական գործընթացների վրա ներազդելու, մրցակցային առավելություններ ստանալու փորձերից:
«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Սպիտակում անդրադարձավ երեկ իր թիմակից Սասուն Միքայելյանի՝ Արցախյան ազատամարտի վերաբերյալ հնչեցրած մտքին, որ ապրիլյան հաղթանակն ավելի կարևոր է, քան Արցախյան հաղթանակը։