«Դուք չե՞ք զգացել, որ առաջին օրվանից Փաշինյանի կողմից բանակի նկատմամբ հարձակումներ են գնում». Դավիթ Շահնազարյան

«Արժանապատվության մասին հենց ՀՀԿ-ն է, որ պետք է խոսի։ Հայաստանում առաջին անգամ իշխող քաղաքական ուժը իշխանությունից հեռանալով՝ ընդունել է իր սխալները և չի խուսափում պատասխանատվությունից»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանը։

Հարցին՝ ՀՀԿ-ի ժամանակ բանակում եղած թալանը չի՞ թուլացրել բանակը, նա պատասխանեց. «Դուք չե՞ք զգացել, որ առաջին օրվանից Փաշինյանի կողմից բանակի նկատմամբ հարձակումներ են գնում, հիմա արդեն բանակը դարձրել է իր թիրախը։ Երբ առաջին գծից մարտական գեներալներին ու սպաներին ծանուցագրերով կանչում են ՀՔԾ, և ինչ-որ կապիտանի հավասար աստիճան ունեցողները նրանց սպասեցնում են ժամերով, դա ուղղակի ուղղված է բանակի դեմ։ Ավելին, դրա նպատակն է՝ բանակը բերել այն վիճակի, ինչ վիճակի այսօր ոստիկանությունն է։ Բանակն այնքան նուրբ օրգանիզմ է, որ պետք է հասկանաս՝ ինչ ես անում, իսկ այս դասալիքների կառավարությունը դա չի էլ կարող հասկանալ»։

Ըստ Շահնազարյանի՝ 2016թ. ապրիլյան պատերազմից հետո իրավիճակն առաջնագծում այնքան է դեպի լավը փոխվել, որ համեմատել չի կարելի. «Այդ ամենը բավարար համարել չի կարելի։ Այն, ինչ տեղի ունեցավ ապրիլյան 4 օրերին, մեր կողմից մեծագույն նվաճում էր, որովհետև հերոսաբար կանգնեցվեց ահավոր մի ծրագիր, որը մինչև հիմա կա»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս