Ինչպես ճանաչել բորբոքումն օրգանիզմում. ուշադիր եղեք
Բորբոքումն օրգանիզմի պաշտպանողական հակազդեցությունն է վնասակար ազդակներին: Fabiosa.ru-ի հաղորդմամբ՝ բորբոքումը կարող է սուր և քրոնիկական լինել: Վերջինս հանգեցնում է հյուսվածքների փոփոխության, որոնք գտնվում են բորբոքման հատվածում:
Օրգանիզմում բորբոքային գործընթացների մասին վկայում են հետևյալ նշանները.
- կարմրածություն
- այտուց, որը շոշափելիս ջերմություն եք զգում
- ցավ
- շարժունակության սահմանափակում (այս ախտանշանն առավել արտահայտված է հոդի բորբոքման դեպքում)
- մարմնի այն հատվածի աշխատանքի խանգարում, ուր բորբոքային գործընթացներ են զարգացել:
Քրոնիկական բորբոքման դեպքում կարող են նկատվել նաև հետևյալ ախտանշանները.
- հոգնածություն
- խոցեր բերանում
- ցավ կրծքավանդակում
- ցավ որովայնում
- տենդ
- ցան:
Յուրաքանչյուր բորբոքային գործընթաց առանձնահատուկ մոտեցում է պահանջում: Հարկավոր է դիմել մասնագետի՝ բժշկական օգնություն ստանալու համար:
Եթե արդեն իսկ քրոնիկական բորբոքային հիվանդություն է ախտորոշվել, անհրաժեշտ է հետևել հիվանդութան ընթացքին, պարբերաբար այցելել բուժող բժշկին և կատարել նրա ցուցումները:
Օրգանիզմում բորբոքման դեպքում կարող են օգտակար լինել իմբիրը, քրքումը:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը