Կենդանակերպի 6 նշան, ովքեր այնքան էլ չեն սիրում մարդկանց
Ցուլ: Տանել չեն կարողանում չափազանց ինքնավստահ, ինքնաբավ և հաջողակ մարդկանց: Բարձր ինքնագնահատականն ու սերը սեփական անձի հանդեպ հրաշալի հատկություններ են, քանի դեռ դրանք չեն վիրավորում Ցուլին: Եթե որևէ մեկը մշտապես գովում է իրեն, ցուցադրում իր ձեռքբերումները, Ցուլերը զայրանում են: Նրանք չեն ցանկանում հետ մնալ որևէ բանից, և, եթե որևէ բան ավելի լավ եք անում, նշանակում է՝ գերազանցում եք Ցուլին: Նա ձեզ ոչ մի բան չի ասի, բայց լուռ կատի: Այնպես որ, մի հանրայնացրեք ձեր հաջողությունները:
Խեցգետին: Լուռ ատում են բոլորին, երբ զգում են, որ իրենց չեն լսում և արհամարհում են: Տանել չեն կարողանում, երբ հասկանում են, որ թքած ունեն իրենց զգացմունքների վրա: Հատկապես չեն սիրում, երբ չեն հավատում իրենց և կասկածի տակ են դնում իրենց կարողությունները: Կենդանակերպի այս նշանի բոլոր ներկայացուցիչներն ինքնավստահության հետ կապված խնդիրներ ունեն, և եթե նեղացնեք նրանց, լուրջ թշնամի ձեռք կբերեք: Եթե Խեցգետինը կարծում է, թե իրեն ըստ արժանվույնս չեք գնահատում, նա դա երկար կհիշի:
Կույս: Չեն սիրում մարդկանց, ովքեր չեն վարվում այնպես, ինչպես իրենք են ցանկանում: Տանել չեն կարողանում անլուրջ, թեթևամիտ, ալարկոտ մարդկանց: Կարող եք երկար ժամանակով կորցնել Կույսերի վստահությունը, եթե մոռանաք իրերն իրենց տեղում դնել: Բացի այդ՝ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները խելացի են, որպես կանոն՝ դատարկություն, հոգնածություն և գրգռվածություն են զգում, երբ մարդիկ նույն ինտելեկտուալ մակարդակը չեն ունենում: Երբ Կույսերը ցնցված են որևէ մեկի չիմացությամբ, սկսում են լուռ ատել ամբողջ մարդկությանը:
Կարիճ: Հակված են ավելորդ կասկածամտության, չեն բացառում, որ բոլորը ցանկանում են խաբել իրենց: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին պետք է ապացուցեք, որ արժանի եք վստահության, որ երբեք չեք դավաճանի: Այս գործընթացը բավական երկար է, բարդ: Եթե որևէ մեկը նեղացրել է Կարիճին, կարող է դաժան վրեժի սպասել: Եթե շատ զայրացնեք կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին, կարող են սկսել ատել բոլորին:
Այծեղջյուր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները մարդկանց կարող են ատել երկու դեպքում՝ երբ հակադրվում են իրենց, անհամաձայնություն հայտնում, և, երբ կասկածի տակ են դնում իրենց փորձը: Այծեղջյուրները գիտեն՝ ինչ են անում, և տանել չեն կարողանում, երբ որևէ մեկը հետևում է իրենց քայլերին: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ամենաաշխատասերն ու հուսալին են, այդ պատճառով բոլոր խորհրդատուները նյարդայնացնում են նրանց: Նրանք գնահատականների և խորհուրդների կարիք չունեն: Փորձեք քննադատել Այծեղջյուրին կամ մատնացույց անել նրա սխալները. երկարաժամկետ ատելությունը երաշխավորված է:
Ջրհոս: Մարդկանց ընդունում են այնպիսին, ինչպիսին նրանք կան: Նրանց դուր են գալիս անկեղծ մարդիկ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները տանել չեն կարողանում նրանց, ովքեր դիմակ են կրում և փորձում են տպավորություն գործել կեղծ իմիջով: Եթե Ջրհոսի ներկայությամբ չլինեք այնպիսին, ինչպիսին իրականում կաք, նրանք դժվարությամբ կհանդուրժեն ձեզ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները վատ վերաբերմունք ունեն նաև մարդկանց հանդեպ, ովքեր փորձում են փոխել նրանց: Դա պարզապես հունից հանում է Ջրհոսներին: Նրանք ոչ միայն չեն փոխվի, այլև գաղտնի կատեն ձեզ և կխուսափեն ձեզնից:
Նյութը flytothesky.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը