Անկարելի է առողջ սնունդ ապահովել ամբողջ մարդկության համար. գիտնականներ
Գուելֆի համալսարանի (Կանադա) գիտնականները պարզել են, որ Երկրի վրա բավական չափով մրգեր եւ բանջարեղեն չի աճեցվում՝ բոլոր մարդկանց համար առողջ սնունդ աահովելու համար:
Այս մասին հաղորդվում է Phys.org-ի մամուլի տեղեկագրում: Հետազոտողները համեմատել են սննդի համար հանձնարարվող առողջ կերակրի քանակն այն քանակի հետ, որն արտադրում է գյուղատնտեսությունը, եւ զգալի անհամապատասխանություն են հայտնաբերել: Պարզվել է, որ սննդի արդյունաբերությունն արտադրում է չափազանց մեծ ծավալների հացահատիկ, ճարպեր եւ շաքարներ, սակայն մրգերը, բանջարեղենը եւ սպիտակուցային մթերքները բավարար չեն բնակչության պահանջարկն ապահովելու համար:
Հանձնարականների համաձայն՝ յուրաքանչյուր մարդու սննդաբաժինը պետք է 50 տոկոսով բաղկացած լինի մրգերից եւ բանջարեղենից, 25 տոկոսով՝ անաղաց հացահատիկներից, իսկ վերջին 25 տոկոսը՝ սպիտակուցից, ճարպերից եւ կաթնամթերքից: Հետազոտողները հաշվարկել են, թե որքան գյուղատնեսական հողեր կպահանանջվեն Երկրի վրա բոլոր մարդկանց համար եւ այդ ցուցանիշը ճշտել են 2050 թվականին աշխարհի բնակչության ենթադրյալ թվաքանակի համար, որը հավասար է 9,8 միլիարդի:
Գիտնականները հանգել են այն եզրակացության, որ ներկայում մեկ մարդու հաշվով արտադրվում է 12 բաժին հացահատիկ՝ հանձնարարվող ութի փոխարեն, հինգ բաժին մրգեր ու բանջարեղեն՝ 15-ի փոխարեն, երեք բաժին յուղ եւ այլ ճարպային մթերքներ՝ մեկի փոխարեն եւ երեք բաժին սպիտակուց՝ հինգի փոխարեն: Հետազոտողների կարծիքով՝ արտադրության փոփոխումը սննդակարգային հանձնարականներին համապատասխան կհանգեցնի պահանջվող գյուղատնտեսական հողատարածությունների նվազման 50 միլիոն հեկտարով: