Նախաճաշին կրուասան ուտելն օգտակար է. բժիշկների բացահայտումը

Մեծ Բրիտանիայի Ազգային առողջապահական ծառայության վիրաբույժ Կարան Ռաջանը համոզված է, որ նախաճաշին կրուասան ուտելը վնասակար չէ առողջության համար, այլ, ընդհակառակը, օգտակար է։ Նրա կարծիքը մեջբերում է Daily Mirror-ը։

Ռաջանը բացատրել է, որ նախաճաշը համարվում է սննդի ընդունման ամենակարևոր ժամանակահատվածը։ Հետևաբար, առողջ ապրելակերպին հետևողները փորձում են առավոտյան ուտել հնարավորինս առողջարար սնունդ և բացառել ոչ առողջարարները։ Նա նշել է, որ կրուասաններն անարդարացիորեն են ներառվել ոչ օգտակար սննդամթերքների ցանկում։

«Թխվածքների օգտին իմ փաստարկն այն է, որ դրանք օգտակար են աղիքներում բնակվող մանրէների համար»,- հայտարարել է բժիշկը՝ բացատրելով կրուասանների օգտակարությունը: Նա պարզաբանել է, որ խոսքը խմորիչով պատրաստված և դանդաղ թխվող շերտավոր խմորի մասին է: Ռաջանը հավելել է, որ պատրաստման այս մեթոդի շնորհիվ տեղի է ունենում ֆերմենտավորում և քայքայվում են գլյուտենը և օսլան: «Թխման այս ընթացքը կրուասանն ավելի հեշտ մարսելի է դարձնում, քան հացն է»,- եզրափակել է բժիշկը:

Տեսանյութեր

Լրահոս