
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը կարող է գլխավորել ԱՊԼ-ն

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը ԱՊԼ-ի նախագահի պաշտոնի թեկնածուներից մեկն է:
Ինչպես գրում է Daily Mail-ը, 65-ամյա քաղաքական գործչի անունը տրվել է առաջնության ակումբների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ: Բլեերից բացի, թեկնածուներն են BT Group-ի նախկին ղեկավար Գևին Փաթերսոնը և Sky Sports-ի ղեկավար Բարնի Ֆրենսիսը:
2017թ. մայիսին Թոնի Բլեերը հայտարարեց այն մասին, որ Brexit-ի պատճառով կվերադառնա քաղաքականություն, բայց խորհրդարան գնալ չի պատրաստվում:
ԱՊԼ-ի գործող նախագահ Ռիչարդ Սկադեմորը կհեռանա պաշտոնից այս տարվա դեկտեմբերին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը