Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը տեղեկություններ չունի Yerevan Today կայքի խմբագրությունում խուզարկության մասին: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը, արձագանքելով լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությանը, թե ՀՔԾ-ն ու ոստիկանությունը Yerevan Today կայքի խմբագրությունում խուզարկություն են իրականացնում, նշեց, որ ՀՔԾ-ն այդ մասին տեղեկություններ չունի:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքային այցով Հռոմում է, որտեղ մասնակցում է սեպտեմբերի 17-20-ին անցկացվող Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային հանձնաժողովի 68-րդ նստաշրջանին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է գալիս հօգուտ այն բանի, որ Իդլիբի իրադրության կարգավորում գտնվի Ռուսաստանի եւ կոալիցիայի հետ համատեղ, եւ դրական երկխոսություն է ակնկալում ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Անդրե Չալըշըրըն մասնակցել է ակումբի հերթական խաղին:
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 17-ին հանդիպել է Արցախի իր գործընկեր Մասիս Մայիլյանի հետ։
Իրաքի ազգային անվտանգության խորհուրդը երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատար եւ վարչապետ Հայդեր ալ Աբադիի հետ կայացած հանդիպմանը որոշել է սահմանապահ ուժեր ծավալել Թուրքիայի հետ սահմանի ողջ երկայնքով:
Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում սեպտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը կրկին կրակոցներ են եղել, սակայն նախորդ օրերի համեմատ ավելի քիչ:
ՀՀ կառավարության 09.08.2018թ. N938-Ն որոշմամբ, որն ուժի մեջ է մտել ս.թ. սեպտեմբերի 15-ից, փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 30.07.2015թ. N865-Ն որոշման մեջ, որի ընդունումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մաքսային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի ուժի մեջ մտնելու հետևանքով ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակների վերանայման
ՆԱՏՕ-ն կարող է իր կանոնադրության հինգերորդ հոդվածը կիրառել Ռուսաստանի կողմից «կիբեռգրոհների» դեպքում:
Մամուկա Բախտաձեն Վրաստանի վարչապետի կարգավիճակում առաջին անգամ աշխատանքային այցով ուղեւորվել է Վաշինգտոն:
ԱՄՆ-ի Հարավային եւ Հյուսիսային Կարոլինայի նահանգներում «Ֆլորենս» փոթորկի զոհերի թիվը հասել է15-ի:
Այս պահին ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության և ՀՔԾ աշխատակիցները խուզարկություն են անցկացնում yerevan.today լրատվական կայքէջի խմբագրության գրասենյակում։
Նախօրեին Բաքվում Էրդողանի եւ Ալիեւի մասնակցությամբ տեղի ունեցավ այսպես ասած՝ Բաքվի ազատագրման 100-րդ տարեդարձի շքերթը՝ դաշնակցական-բոլշեւիկյան ուժերից: Մինչդեռ 100 տարի առաջ տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, քան Բաքվի օկուպացիան թուրքական Նուրի փաշայի զորքերի կողմից:
ա ԿԺԴՀ-ի եւ Կորեայի Հանրապետության ղեկավարները երկկողմ բանակցություններ կանցկացնեն սեպտեմբերի 18-ին եւ 19-ին: վ
Ֆիլիպիններում «Մանգհուտ» թայֆունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 65-ի:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 17-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 19:15-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցի տներից մեկի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ. կողաշրջվել է «Mitsubishi IO» մակնիշի ավտոմեքենան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սույն թվականի սեպտեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հանրահավաքում ունեցած իր ելույթի ժամանակ բացահայտ և հրապարակային սպառնաց Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ալեքսանդր Սարգսյանիս և մեկ շաբաթ ժամանակ տվեց, որպեսզի օրինական կարգով ինձ պատկանող դրամական միջոցները վերադարձնեմ ՀՀ պետական բյուջե:
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 20:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միքայելյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող 5 հարկանի բնակելի շենքի 2-րդ հարկում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ոչինչ դեռ չի փոխվել.
– Երևանի ավագանու մասնակիցներից ոչ մեկի նախընտրական ցուցակները հրապարակային կերպով չեն կազմվել մրցակցային եղանակով, քվեարկության միջոցով` իրենց կուսակիցների մասնակցությամբ…
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 20:05-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 5-րդ նրբանցքում գտնվող տներից մեկում:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի մարտական ընկերները բաց նամակ են հղել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին՝ պահանջելով վերջինիցս հրապարակային ներողություն խնդրել իր ողջ կյանքը Հայրենիքի պաշտպանությանը նվիրաբերած բարձրաստիճան զինվորականից։
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 19:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օհանովի փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, բարձրահարկ շենքի տանիքից ծուխ է նկատվում:
Սեպտեմբերի 16-ին` ժամը 20:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծել են Հայաստանի տարածքը Արենի գյուղի շրջանում, հակառակորդի կրակակետերը ճնշվել են պատասխան գործողություններով, Sputnik Արմենիային ասել է Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Իրավիճակը նման է նրան, ինչ տեղի է ունեցել Տավուշում, կրակոցներն ավելի քիչ են եղել:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանին, ով ակնհայտորեն, իր բառապաշարով ասած՝ քաղաքակիրթ դիսկուրսը շփոթել է քուչի լեզվի հետ, եւս մեկ անգամ ուզում ենք հիշեցնել՝ մենք քարոզարշավի հենց առաջին օրից հորդորել էինք մնալ քաղաքակիրթ դիսկուրսի շրջանակում, հորդորել էինք երեւանցուն ներկայացնել բացառապես քաղաքական ուժերի ծրագրերը, չվիրավորել եւ չանվանարկել մրցակիցիներին, սոցիալական ցանցերում չտարածել ատելության քարոզ եւ կեղտոտ հայհոյանքներ, պետական ողջ ռեսուրսը չդնել հայհոյող կեղտոտ ֆեյքերի բազմացման գործի վրա։
«Քաղաքական ուժերի հետ ձեռք բերված պայմանավորվածություն է խախտվել»:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցած Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավի ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը պատասխանեց իրենց կուսակցությունը Ռոբերտ Քոչարյանի հետ կապողներին:
«Այս երկրում գողերը, գողցողներն այլևս երբեք չպիտի հարգվեն, նրանք արժանի են միայն ու միայն արհամարհանքի, միայն ու միայն քրեական պատասխանատվության, սա է նոր Հայաստանը»:
Շենգավիթ համայնքում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու երեկ չի մասնակցել Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցած հանրահավաքին: