«Ոչինչ դեռ չի փոխվել… Համարյա ամեն կուսակցությունում մի ֆյուռեր է նստած ու երազում է դիկտատոր դառնալ»
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ոչինչ դեռ չի փոխվել.
– Երևանի ավագանու մասնակիցներից ոչ մեկի նախընտրական ցուցակները հրապարակային կերպով չեն կազմվել մրցակցային եղանակով, քվեարկության միջոցով` իրենց կուսակիցների մասնակցությամբ,
– Առաջին հորիզոնականի համար` քաղաքապետի թեկնածուն չի ընտրվել հավակնորդներիի միջից ներկուսակցական դեբատների ու քվեարկության միջոցով հանրային լուսաբանմամբ,
– Տարբեր կուսակցությունների թեկնածուների միջև դեբատներ չեն կազմակերպվում,
– Ընտրությունները անցնում են ատելության մթնոլորտում, այսինքն իշխանության կռիվ է գնում …
Կարող եմ երկար թվարկել: Ոչինչ չի փոխվել, մնում է վերջին թեսթը` ընտրակեղծիքներ կլինեն, թե ոչ:
Հիշեցնեմ, որպեսզի երկրում մի խումբ մարդին բռնազավթեն իշխանությունը, անհրաժեշտ է, որ այդ մարդիկ նախ բռնազավթեն իշխանությունը որևէ կուսակցությունում: Միակ երաշխիքը ներկուսակցական ժողովրդավարությունն է և որոշումների ընդունման ներյուսակցական թափանցիկությունը:
Ահա ինչի համար ոչ մեկին ձեռնտու չէ կուսակցությունների մասին նոր օրենքը, որը կպարտադրի ներկուսակցական ժողովրդավարություն ու թույլ չի տա ֆյուրերնի հայտնվելը:
Համարյա ամեն կուսակցությունում մի ֆյուռեր է նստած ու երազում է դիկտատոր դառնա: Մինչև այդ հարցը չլուծվի, նորմալ երկիր չենք ունենալու: Ախոռների մաքրումը կուսակցություններից է պետք սկսել»:
Ոչինչ դեռ չի փոխվել—————– Երևանի ավագանու մասնակիցներից ոչ մեկի նախընտրական ցուցակները հրապարակային կերպով…
Gepostet von Stepan Danielyan am Sonntag, 16. September 2018