
ԱՄՆ-ում աճում է «Ֆլորենս» փոթորկի զոհերի թիվը

ԱՄՆ-ի Հարավային եւ Հյուսիսային Կարոլինայի նահանգներում «Ֆլորենս» փոթորկի զոհերի թիվը հասել է15-ի: Այդ մասին սեպտեմբերի 16-ին հայտնելէ Associated Press գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր 11 զոհվածների մասին: Հյուսիսային Կարոլինայի իշխանությունները երկյուղում են, որ առաջիկա օրերին նահանգում կարող է տեղի ունենալ ամենաընդգրկուն հեղեղումը նրա ողջ պատմության ընթացքում: Գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ հորդառատ անձրեւների պատճառով, որոնք իր հետ բերել է փոթորիկը:
Ինչպես հայտնել է ԱՄՆ-ի փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը, «Ֆլորենս» փոթորիկը թուլացել է մինչեւ արեւադարձային ցիկլոնի կատեգորիա: Մթնոլորտային երեւույթի էպիկենտրոնում քամու արագությունը կազմում է վայրկյանում մոտավորապես 15, 7 մետր, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: