Բաժիններ՝

Ֆիլիպիններում «Մանգհուտ» թայֆունից զոհվածների թիվը հասել է 65-ի

Ֆիլիպիններում «Մանգհուտ» թայֆունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 65-ի: Այդ մասին հայտնել է Rappler պորտալը՝ վկայակոչելով ազգային ոստիկանությանը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ զոհվել է 59 մարդ, եւս 16-ն անհայտ կորած են համարվում:

«Մանգհուտ» թայֆունից զոհվածների թիվը սեպտեմբերի 17-ին ավելացել է մինչեւ 65, նրանցից 54-ը մահացել են Կորդիլիերյան վարչական տարածաշրջանում»,- ասված է պորտալի հաղորդագրության մեջ: Այն նաեւ հայտնել է, որ 43 մարդ անհայտ կորել է, 64 հոգի վերքեր են ստացել:

«Մանգհուտ» հզոր թայֆունը Ֆիլիպինների հյուսիսարեւելյան ափեր է հասել սեպտեմբերի 14-ի երեկոյան: Իշխանությունների տվյալներով՝ թայֆունը խնդիրներ է ստեղծել տարածաշրջանում ապրող ավելի քան 250 հազար մարդու համար, նրանց մոտավորապես կեսն ուղարկվել է տարհանման կենտրոններ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս