
ԿԺԴՀ-ի և Հարավային Կորեայի ղեկավարները բանակցություններ կվարեն սեպտեմբերի 18-ին և 19-ին

ԿԺԴՀ-ի եւ Կորեայի Հանրապետության ղեկավարները երկկողմ բանակցություններ կանցկացնեն սեպտեմբերի 18-ին եւ 19-ին: Այդ մասին լրագրողների համար կազմակերպված բրիֆինգի ժամանակ հայտնել է Հարավային Կորեայի նախագահի վարչակազմի ներկայացուցիչը:
«Մուն Չժե Ինը եւ Կիմ Չեն Ունը բանակցությունների երկու փուլ կանցկացնեն երեքշաբթի եւ չորեքշաբթի»,- ընդգծել է վարչակազմի ներկայացուցիչը: Նա նաեւ հավելել է, որ Մուն Չժե Ինը ուղիղ չվերթով Սեուլից Փհենյան կժամանի սեպտեմբերի 18-ի առավոտյան ժամը 10-ին (Երեւանի ժամանակով ժամը 05:00-ին): Երկու ղեկավարների հանդիպումը, նրա խոսքով, կկայանա օրվա երկրորդ կեսին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: