Բաժիններ՝

Վրաստանի վարչապետն առաջին անգամ հանդիպումներ կանցկացնի Վաշինգտոնում

Մամուկա Բախտաձեն Վրաստանի վարչապետի կարգավիճակում առաջին անգամ աշխատանքային այցով ուղեւորվել է Վաշինգտոն: Այդ մասին հայտնել է երկրի կառավարության մամուլի ծառայությունը:

«ԱՄՆ-ի մայրաքաղաք այցի շրջանակներում առաջին հանդիպումը Վրաստանի վարչապետը կանցկացնի ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի հետ»,- հայտնել է մամուլի ծառայությունը: Սեպտեմբերի 20-ին Վրաստանի կառավարության ղեկավարը հանդիպում կունենա ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի հետ:

Բացի այդ, Բախտաձեն հանդիպումներ կունենա Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Յոն Կիմի. Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ-տնօրեն Քրիստին Լագարդի, ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գորակալության տնօրեն Մարկ Գրինի եւ այլ պաշտոնատարների հետ:

ԱՄՆ այցի շրջանակներում Բախտաձեն Նյու Յորքում ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում, որը բացվելու է սեպտեմբերի 18-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս