Բաժիններ՝

Օդիարի կատակերգական վեսթեռնը գլխավորել է Վենետիկի փառատոնի հանդիսատեսների վարկանիշը

Վենետիկի 75-րդ փառատոնում հանրությունը որոշել է հիմնական մրցույթի նոր ֆավորիտին. այն դարձել է Ժակ Օդիարի «Սիսթերս եղբայրները» արկածային կատակերգություն-վեսթեռնը: Ինչպես հայտնել է «Ինտերֆաքս»-ի թղթակիցը, դա հետեւում է Ciak հանդեսի վարկանիշից, որը հրապարակվել է սեպտեմբերի 3-ին։

«Սիսթերս եղբայրների» ցուցադրությունը, որում նկարահանվել են Ջոն Սի Ռայլին, Հոաքին Ֆենիքսը եւ Ջեյկ Ջիլենհոլը, տեղի է ունեցել սեպտեմբերի 2-ին: Կինոնկարն ստացել է 4,2 միավոր: Միեւնույն ժամանակ քննադատները ֆիլմը գնահատել են ընդամենը 3,8 միավոր:

Ֆիլմում պատմվում է «գլուխների որսորդ» եղբայրների մասին, որոնք առեղծվածային Կոմանդորի առաջադրանքով պետք է գտնեն արկածախնդիր ոսկեխույզ Ուորմին:
Հանրության վարկանիշի առաջատարների եռյակը հետեւյալ տեսքն ունի. «Սիսթերս եղբայրներից» հետո գալիս են Ալֆոնսո Կուարոնի «Ռոմա»-ն (4,1 միավոր) եւ Քոեն եղբայրների «Բասթեր Սքրագսի բալլադը» (4 միավոր):

Քննադատների նախապատվությունները դասավորվել են հետեւյալ ձեւով՝ առաջին տեղում՝ «Ռոմա»-ն է (4,2 միավոր), երկրորդում միանգամից երեք կինոնկարներ են՝ «Սիսթերս եղբայրները», Յորգաս Լանտիմոսի «Ֆավորիտուհին» եւ Ալիվիե Ասայասի «Կրկնակի կյանքեր» (յուրաքանչյուրը՝ 3,8 միավոր) ֆիլմերը:

Երրորդ դիրքում Դեմիեն Շազելի «Մարդը Լուսնի վրա» ֆիլմն է՝ գլխավոր դերում Ռայան Հոսլինգի մասնակցությամբ (3,7 միավոր):  Վենետիկի 75-րդ կինոփառատոնը կտեւի մինչեւ սեպտեմբերի 8-ը: Հիմնական մրցույթի ժյուրին գլխավորել է մեքսիկացի ռեժիսոր Գիլիերմո դել Տորոն: Կինոստուգատեսի հիմնական մրցույթում ներկայացված է 21 ֆիլմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս