
Թաբուլե

Բաղադրիչներ
- 300 գր. խոշոր բլղուր
- 3-4 հատ լոլիկ
- 1 կապ մաղադանոս
- 1 կապ սոխ
- 1-2 պճեղ սխտոր
- 1 թ. գդալ չաման
- 2 ճ. գդալ մանրացրած նանա
- կես կիտրոնի հյութ
- 2 թ. գդալ ձեթ
Պատրաստման եղանակը
Բլղուրի վրա նախօրոք ավելացնում ենք եռացրած ջուր այնքան, որ ջուրը բլղուրից 1 սմ. բարձր լինի ու թողնում ենք բլղուրը մի քանի ժամ հասունանա: Այնուհետև լոլիկները կտրատում ենք խորանարդիկներով լցնում բլղուրի վրա, ավելացնում ենք նաև կտրատած մաղադանոսն ու կանաչ սոխը, ճզմած սխտորը, կիտրոնի հյութը, նանան, չամանը, աղը, ձեթը:
Այդ ամենը լավ խառնում ենք և ևս մի քանի ժամ թողնում որ մնա: Ցանկալի է մատուցել մարոլի հետ:
Բարի ախորժակ: