Բաժիններ՝

Մխիթարյանը հույս է հայտնել, որ Աարոն Ռեմսին կմնա լոնդոնյան ակումբում

Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հույս է հայտնել, որ թիմում իր խաղընկեր Աարոն Ռեմսին լոնդոնյան ակումբից չի հեռանա: «Իհարկե, նրա կողքին շատ հեշտ է խաղալը, քանի որ նա օգնում է խաղադաշտի բոլոր հատվածներում. գոլեր է խփում, տալիս փոխանցումներ, խլում գնդակներ: Դրա համար էլ ուրախ կլինեմ, եթե նա մնա մեզ հետ: Նա խաղում է «Արսենալ»-ում արդեն 10 տարի և դարձել է թիմի իրական խորհրդանիշը: Հույս ունեմ, որ նա կստորագրի նոր պայմանագիր, քանի որ այնպիսի խաղացող է, որը մտել է «Արսենալ»-ի պատմության մեջ: Հույս ունեմ, որ նա կլինի ակումբի լեգենդը հետագայում ևս»,- Մխիթարյանի խոսքն է մեջբերում Daily Mail-ը:

ԶԼՄ-ներում տարբեր լուրեր են շրջանառվում այն մասին, որ «Արսենալ»-ն ու «Բարսելոնա»-ն պատրաստվում են ֆուտբոլիստներ փոխանակել, և Ռեմսին տեղափոխվելու է կատալոնյան ակումբ, իսկ Մուսա Դեմբելեն՝ «Արսենալ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս