
««Բավարիան» չի վաճառի Լևանդովսկուն նույնիսկ 150 մլն եվրոյով». Կարլ-Հայնց Ռումենիգե

Մյունխենի «Բավարիայի» վարչության նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն նշել է, որ ակումբը չի պատրաստվում վաճառել լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն նույնիսկ ծայրահեղ շահավետ առաջարկի դեպքում:
«Ռոբերտի հետ կապված իրավիճակում մենք ուզում ենք պարզ հասկացնել մարդկանց ակումբում և ակումբից դուրս, որ մտադիր չենք փոխել մեր դիրքորոշումը նույնիսկ այն դեպքում, եթե խոսքը գնում է շատ մեծ գումարի մասին:
Մենք չենք բացում դռները: Ակումբում գոհ են Ռոբերտի խաղից: Մենք ոչ մի ցանկություն չունենք բաժանվել նրանից, նույնիսկ, եթե առաջարկեն 100 կամ 150 մլն եվրո: Նա կմնա «Բավարիայում»»,- Ռումենիգեին է մեջբերում TZ-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը