Բաժիններ՝

Daily Mail-ն անդրադարձել է դիմահարդար Գոհար Ավետիսյանի զարմանալի կերպարանափոխություններից մեկին

Բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձել է մոսկվայաբնակ հայազգի դիմահարդար, Instagram-ում ավելի քան 5 մլն հետևորդ ունեցող Գոհար Ավետիսյանի գործունեությանը, ով հայտնի է դիմահարդարման միջոցով կանանց զարմանալիորեն կերպարանափոխելով:

Պարբերականը ներկայացրել է 25-ամյա հայուհու կատարած աշխատանքի արդյունքում զարմանալիորեն կերպարանափոխված 63-ամյա ուզբեկ կնոջ մասին տեսանյութը:

Կնոջ դիմահարդարումը Ավետիսյանը կատարել է նրա ծննդյան օրը՝ վերջինիս որդու խնդրանքով՝ որպես նվեր: Տեսանյութում երևում է, թե ինչպես է կինը զարմանում վերջնական տեսքից ու չի կարողանում զսպել արցունքները:

https://youtu.be/-9NJeMUudY8

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031