Բաժիններ՝

«Ինտերը» սկսել է բանակցությունները Մոդրիչի հետ

«Ինտերի» ղեկավարությունը սկսել է բանակցությունները «Ռեալի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ: Ինչպես հաղորդում է իտալացի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն իր կայքում, միլանյան ակումբը կոնտակտի մեջ է մտել խորվաթ ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ հնարավոր տրանսֆերի կապակցությամբ:

Ըստ աղբյուրի տեղեկության՝ 32-ամյա կիսապաշտպանը բաց է իտալական ակումբի հետ բանակցությունների համար:

Նշենք, որ «Ինտերի» կազմում հանդես են գալիս Խորվաթիայի հավաքականի 3 ֆուտբոլիստներ՝ Իվան Պերիշիչը, Մարցելո Բրոզովիչը, ինչպես նաև վերջերս նրանց միացած Շիմի Վրսալկոն:

Մոդրիչը ճանաչվել է ԱԱ-2018-ի լավագույն ֆուտբոլիստ, որտեղ Խորվաթիայի հավաքականը դուրս եկավ եզրափակիչ, բայց պարտվեց Ֆրանսիային (2:4):

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031