Գլոբալ հիմնադրամը կշարունակի աջակցել առողջապահության նախարարությանը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Գլոբալ հիմնադրամի Հայաստանի ծրագրերի պորտֆոլիո ղեկավար Վալերիա Գրիշեչկինային:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հյուրը նախարարին է ներկայացրել տուբերկուլյոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին ուղղված ընթացիկ դրամաշնորհային ծրագրերի առաջընթացն ու խնդիրները: Նա նշել է, որ Հայաստանը զգալի ձեռքբերումներ է գրանցել երկու հիվանդությունների դեմ պայքարում, և, որ համագործակցությունն այդ ուղղություններով առաջիկա տարիներին ևս կշարունակվի:

Գլոբալ հիմնադրամի պորտֆոլիո ղեկավարը նաև պատրասակամություն է հայտնել դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում հնարավորինս աջակցել առողջապահության նախարարությանը` համակարգի բարեփոխումների ու ծախսարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման գործում:

Նախարարը շնորհակալություն է հայտնել Գլոբալ հիմնադրամի ներկայացուցչին երկար տարիների համագործակցության համար, և նշել, որ կարվի հնարավորը ծրագրի արդյունքների կայունությունն ապահովելու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031