Օգոստոսի 3-ին ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են նոր նշանակումներ և շնորհվել հերթական սպայական կոչումներ:
Օգոստոսի 3-ի երեկոյան ժամերին, 4-ի գիշերը և երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում 5-8-ը հյուսիսային շրջաններում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Ի պաշտպանություն ՀՀ երկրորդ նախագահ, երկրի սահմանդրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու ստորագրահավաքին այս պահին միացել է 45 պատգամավոր:
ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ, պատմական գիտությունների թեկնածու Վոլոդյա Հովհաննիսյանը գտնում է՝ Մարտի 1-ի գործով պետք է հարցաքննության կանչեն նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և Դանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանին։
Հարգելի Երևանցիներ, ՀՀ ոստիկանությունն իր իրավասության սահմաններում նախապատրաստվում է Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունների կազմակերպչական աշխատանքներին։
Թուրքիայի ոստիկանությունը 38 օտարերկրյա քաղաքացիների է ձերբակալել ԻՊ ահաբեկչական կազմակերպության հետ կապերի կասկածանքով:
Առնվազն 20 մարդ է զոհվել Աֆղանստանի արեւելքի մզկիթներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ՀՀ բնապահանության և ընդերքի տեսչական մարմնից ստացել է տեղեկատվություն, որ տեսչական մարմնի աշխատակիցների կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքին պատկանող վարչական տարածքի երկու տարբեր հատվածներում հայտնաբերվել են բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպքեր՝ բազալտանման քարաբեկորների քանդման հետքեր, որի հետևանքով շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոնրերին պատճառվել է էական վնաս՝ ընդհանուր առմամբ 1 միլիոն 286 հազար 234 դրամի չափով:
Օգոստոսի 3-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության ընդլայնված խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կոտայքի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումներով պարզվել է, որ վրաերթի հետևանքով մահացած անձը ոչ թե 79-ամյա Լևոն Մարգարյանն է, այլ` 1950 թ. ծնված Երվանդ Բաբայանը:
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը հայտարարում է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին:
Կոսովոյում եւ Մետոքիայում ՆԱՏՕ-ի հովանու ներքո գործող միջազգային առաքելությունը (KFOR) Facebook-ի իր պաշտոնական էջում հայտնել է ինքնահռչակ հանրապետության տարածքում վարժանքներ անցկացնելու մասին։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան տարբեր առարկաներով վնասած անձանց ինքնությունը:
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն արձանագրում է, որ իրավիճակը թե՛ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, թե հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում հանգիստ է:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է Աջափնյակում տեղի ունեցած գողության դեպք, կասկածյալները ձերբակալվել են:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրակրթական դպրոցների շենքային պայմանների վիճակն ու սեյսմակայունության հետ կապված առկա խնդիրները:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Փ.Բուզանդ փողոցում գործող ակումբի մոտ տեղի ունեցած խուլիգանության դեպքի հանգամանքները, մեղադրանք է առաջադրվել 2 անձի:
«Միակ մարդն է, ով առանց որևէ ակնկալիքի, ինձ, որպես մասնագետ, գնահատել և տեղ է տվել իր կողքին՝ այն դեպքում, երբ մյուս կուսակցական ցուցակներում «մուտքն անհատույց չի եղել»…
Հայաստանը մինչև ժամկետի ավարտը պետք է շարունակի նախագահությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում:
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վստահեցնում է, որ ՌԴ-ի հետ 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրի շրջանակներում Հայաստանին զենքի մատակարարման գործընթացը չի դադարել:
Դերասանուհի Ելենա Ստեպանեկոն դիմել է դատարան՝ ամուսնու՝ հումորիստ Եվգենի Պետրոսյանի հետ համատեղ վաստակած ունեցվածքը բաժանելու հայցով:
Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին մեկ միլիոն դոլարի դրամաշնորհ կտրամադրի «Նախնական փուլում ոչ ինֆեկցիոն հիվանդությունների վերահսկողության և պրոֆիլակտիկ մեթոդների կատարելագործման» ծրագրի իրականացման համար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միջնեկ որդին՝ Էրիկը, հայտնել է, որ ինքն ու իր ընտանիքի անդամները ենթարկվել են սպառնալիքների
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը վայր չի դնելու պատգամավորի մանդատը, նաեւ կուսակցությունը չի լքելու:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Հորդանանի Թագավորությունում տեղի ունեցած միջազգային աշխատաժողովին ներկայացրել է Եվրոպայում լավագույններից մեկը ճանաչված Հայաստանի փորձը՝ Պաղեստինում բարեփոխումներ իրականացնելիս հաշվի առնելու համար:
Չինաստանի Շանհայ քաղաքի իշխանությունները ավելի քան 130 հազար մարդ են տարհանել «Ջոնդարի» արեւադարձային փոթորկի պատճառով:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանն անդրադարձել է Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի տարածած հայտարարությանը, որում վերջինս դժգոհություն էր հայտնել Երևանի քաղաքապետի պաշտոնում Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունն առաջադրելու որոշման վերաբերյալ:
ԱՄՆ-ի իշխանությունները չեն կարողացել հասնել այն բանին, որ Չինաստանը կրճատի իրանական նավթի ներմուծման ծավալները Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների սահմանման կապակցությամբ:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյանիր էջում գրում է. «Օգոստոսի 2-ին կայացած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը միաձայն որոշեց՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մեր կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորելու է Նաիրա Զոհրաբյանը։
Առաջիկա ամիսներին Միացյալ Նահանգները կարող է պատժամիջոցներ մտցնել Ռուսաստանից զենքի որոշ տեսակներ գնող երկրների դեմ: Պատժամիջոցները նախատեսված են 2017-ին Կոնգրեսի երկու պալատների բացարձակ մեծամասնության կողմից ընդունված CAATSA՝ Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին պայքարի ակտով: