
Շանհայում 130 հազարից ավելի մարդ է տարհանվել արևադարձային փոթորկի պատճառով

Չինաստանի Շանհայ քաղաքի իշխանությունները ավելի քան 130 հազար մարդ են տարհանել «Ջոնդարի» արեւադարձային փոթորկի պատճառով: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը:
Արեւադարձային փոթորիկն իր հետ ուժեղ քամիներ է բերել Շանհայ: Սպասվում Է, որ տարերային աղետն աստիճանաբար կթուլանա՝ շարժվելով դեպի արեւմուտք՝ Յանցզի գետի դելտայի ուղղությամբ:
Ավելի վաղ «Ջոնդարին» տրանսպորտի եւ էլեկտրականության անջատման հետ կապված խնդիրներ էր առաջացրել Ճապոնիայի տարածքում: Այնտեղ տուժել է 16 մարդ: Շանհայում արեւադարձային փոթորկից վնասի վերաբերյալ տեղեկատվության առայժմ չի ստացվել: Միեւնույն ժամանակ քաղաքի երկու օդանավակայաններում 151 չվերթ է չեղարկված, փակվել է 122 զբոսայգի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: