
«Ինձ սպառնացել են, իմ ընտանքին սպառնացել են, մեզ բոլորիս սպառնացել են». Թրամփի որդի Էրիկ Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միջնեկ որդին՝ Էրիկը, հայտնել է, որ ինքն ու իր ընտանիքի անդամները ենթարկվել են սպառնալիքների: Դա արտահայտվել է փոստով իրենց անհայտ փոշիով «նամակների» առաքմամբ: Օգոստոսի 2-ին այս մասին Էրիկ Թրամփը պատմել է Fox News հեռուստաալիքին։
Նրա խոսքով՝ փոստային առաքումները հասցեագրված են եղել ոչ միայն իրեն, այլեւ իր մերձավորներին: «Մենք բոլորս տանը (փոստով) սպիտակ փոշի ենք ստացել»,- ասել է նա: Ծրագիրը վարողի այն հարցին, թե նրա ընտանիքը ենթարկվել է արդյոք սպառնալիքների, նախագահի որդին դրական պատասխան է տվել. «Ինձ սպառնացել են, իմ ընտանքին սպառնացել են, մեզ բոլորիս (սպառնացել են)»: Մեզ բոլորիս սպիտակ փոշիէ առաքվել տուն»,- հայտարարել է Էրիկ Թրամփը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: