Գևորգ Պետրոսյանը վայրի չի դնի մանդատը և չի լքի կուսակցությունը. news.am

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը վայր չի դնելու պատգամավորի մանդատը, նաեւ կուսակցությունը չի լքելու: NEWS.am-ի հետ զրույցում պատգամավորը մանրամասնել է, որ «այստեղ ես այլեւս անելիք չունեմ» ասելով, ինքը ի նկատի ունի, որ չի մասնակցելու Երեւանի ավագանու ընտրություններին եւ չի սատարի Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը քաղաքապետի պաշտոնում:

«Ես ի նկատի ունեի, որ այս ընտրապայքարում ես բացարձակ անելիք չունեմ, ես ինձ դուրս եմ դրել ընտրապայքարից եւ չեմ սատարելու Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը: Ես Նաիրայի հետ անձնական որեւէ խնդիր չունեմ, ես իրեն հարգում եմ որպես իմ գործընկեր, բայց միթե ես մեղավոր եմ, որ կարծում եմ՝ որ ինքը քաղաքապետի պաշտոնում հարմար չէ: Կարող է ես էլ ինչ-որ պաշտոնի հավակնեի, տիկին Զոհրաբյանն էլ ասեր, որ ես հարմար չեմ այդ պաշտոնին»,-ասել է նա:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս