Էդվարդ Սարոյանը նշանակվել է Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար. Նոր նշանակումներ ԱԻՆ-ում
Օգոստոսի 3-ին ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են նոր նշանակումներ և շնորհվել հերթական սպայական կոչումներ:
Նախարար Ռոստոմյանի հրամանով՝ Սյունքի մարզային փրկարարական վարչության պետ նշանակվեց պահեզտազորի փոխգնդապետ Լեոնիդ Գրիգորյանը:
Նախարարի հրամանով ՀՀ ԱԻՆ ՓԾ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետի տեղակալ նշանակվեց Կարեն Աբգարյանը և շնորհվեց փրկարար ծառայության գնդապետի կոչում: Գնդապետի ուսադիրներ հանձնվեցին նաև Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի դոցենտ Հովհաննես Բադալյանին:
Նախարարի այլ հրամաններով՝ ՀՀ ԱԻՆ ՓԾ ՔՊՎ մարտական պատրաստության և ուսուցման կազմակերպման բաժնի ավագ հրահանգիչ Արտակ Մարտիրոսյանին և Արարատի ՄՓՎ բնակչության պաշտպանության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ Հայրապետ Սարգսյանին շնորհվեց փոխգնդապետի, իսկ Երևան քաղաքի փրկարարական վարչության Նոր Նորք բաժնի թիվ 9 ՀՓՋ հրամանատար-բաժնի պետի տեղակակալ Գառնիկ Պապոյանին՝ մայորի կոչումներ:
Նոր նշանակում եղավ նաև Շիրակի մարզային փրկարարական վարչությունում՝ Էդվարդ Սարոյանը նշանակվեց Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար: