ՀՀ վերաքննիչ դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, բավարարեց պաշտպանների բողոքը և վերացրեց առաջին ատյանի որոշումը՝ հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է։
Արցախի Պաշտպանության բանակում օգոստոսի 13-ին մեկնարկել է 2018 թվականի բանակային ուսումնական տարվա 2-րդ կիսամյակը, որի առիթով հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը ներկա են գտնվել և անձնակազմին շնորհավորել ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ու հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում, աշխատանքային այցով ՊԲ-ում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Կանեփ-Կակաչ 2018» համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 11-ին, ժամը 23.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան ժամանած Գարեգին Դ.- ն:
Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է աջակցել Մարտի 1-ի գործի քննությանը: Այս մասին ԱԺ-ում լրագրողներին հայտնեց ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը:
Արարատի մարզի դատախազության դատախազը, ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզի քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննված քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշման օրինականությունը ստուգելիս, ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնին հանձնարարել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նախատեսված կարգով նյութեր նախապատրաստել:
Արաբկիրի քրեական հետախույզները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության մի ողջ շղթա:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բավարարվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը:
Վերաքննիչ քրեական դատարանն ավարտել է առաջին ատյանի դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումը բեկանելու և Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու պահանջով բողոքը, ինչպես նաև փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդությունը՝ կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ։
Կասպից ծովի կարգավիճակի մասին «Կասպյան հնգյակի» ստորագրած կոնվենցիան վստահություն կտա Ադրբեջանին: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել է թուրք-ամերիկյան լարված հարաբերությունները։ Նա մասնակցել Անկարայում կայացած դեսպանների 10-րդ համաժողովին:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Մհեր Մարգարյանը նշանակվել է Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ:
Իրանցի զինվորականներն օգոստոսի 13-ին ցուցադրել են Fateh Mubeen նոր սերնդի բալիստիկ հրթիռը:
Օգոստոսի 13-ին` ժամը 14:57-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ծաղկի խանութում:
«2008թ.-ի մարտի 1-ի դեպքերից հետո դիմել եմ նախկին դատախազ Աղվան Հովսեփյանին` Սուրեն Սուրենյանցի խափանման միջոցը փոխելու համար: Դա պատգամավորի սահմանադրական իրավունքն է, և ես առաջ էլ, հիմա էլ օգտվել եմ այդ իրավունքից»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Իրանի տնտեսական խնդիրների արմատը ոչ միայն ամերիկյան պատժամիջոցներն են, այլեւ ներքին ղեկավարության սխալները:
Անկարան հանդես է գալիս թուրք-ամերիկյան հարաբերությունների նորմալացման օգտին, բայց Վաշինգտոնի ճնշումը նրա վրա անընդունելի է եւ արդյունք չի տա:
«Ազգանունը չասաց, այդ օրը Ժորայի ծննդյան օրն էր՝ օգոստոսի 9-ը, շատ հյուրեր ունեինք։ Ես միայն կարողացա ասել իրեն, որ, եթե վարչապետը մեզ համար ժամանակ չունի, երբ մեր տղաները երկրորդ եղեռն են կանխել, շնորհակալ ենք, պետք չի, որ ուրիշ մարդ ընդունի»։
Օգոստոսի 11-ին՝ ժամը 14:45-ին, Մարտակերտ քաղաքի բնակչուհի՝ 1981թ. ծնված Զ.Ղ-ն հեռախոսով հաղորդել է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ իր բնակարանից գողություն է կատարվել:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային:
Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է աջակցել Մարտի 1-ի գործի քննությանը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է որդու լուսանկարը:
«Կանեփ Կակաչ 2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում օգոստոսի 12-ին՝ ժամը 21.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանություն է բերման ենթարկվել Խոսրով Վ.-ն:
Թուրքիան կշարունակի Ռուսաստանի հետ իր կապերի հետագա ամրապնդման քաղաքականությունը:
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացել է թեմի հովվությունների, բաժինների և կրթա-մշակութային ու երիտասարդական կենտրոնների կիսամյա գործունեության հաշվետու ժողովը:
Արժութային ճգնաժամի պայմաններում լուծարունությամբ ապահովելու՝ Թուրքիայի Կենտրոնական բանկի (ԿԲ) խոստումը չի կարողացել օժանդակել ֆինանսական շուկաներին. լիրայի փոխարժեքը շարունակում է անկումը, օգոստոսի 13-ին թուրքական ֆոնդային ինդեքսները կտրուկ նվազում են:
Իրանը մտադիր է նավթի գնման զեղչ տրամադրել Ասիայում իր հաճախորդներին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը օգոստոսի 18-ին Մեզերբերգի իր նստավայրում հանդիպում կանցկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Նոր մանրամասներ գիշերային ակումբի մոտ տեղի ունեցած սպանության վերաբերյալ:
Թուրքիայում շարունակվում է այդ երկրի արժույթի՝ լիրայի արժեզրկումը՝ չնայած իրավիճակը կարգավորելու մասին Թուրքիայի կենտրոնական բանկի խոստումներին: Ինչպես հաղորդում է Reuters-ը, թուրքական արժույթը ռեկորդային անկում է գրանցել դոլարի նկատմամբ՝ հասնելով մեկ դոլարի դիմաց 7.24 լիրայի: