Բաժիններ՝

Այնթապ համայնքի դպրոցի տնօրենը կասկածվում է յուրացումներ կատարելու մեջ

Արարատի մարզի դատախազության դատախազը, ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզի քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննված քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշման օրինականությունը ստուգելիս, ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնին հանձնարարել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նախատեսված կարգով նյութեր նախապատրաստել:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արարատի մարզի Այնթապ համայնքի Բյուզանդ Մարգարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Ա. Ս.-ն առաջարկել է Ս. Ի-ն 2014 թվականի հունիսին կնքել դպրոցում որպես պահակ աշխատանքի անցնելու վերաբերյալ աշխատանքային պայմանագիր: Ա. Ս.-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ Ս. Ի-ն աշխատանքի չի հաճախել և այդ ընթացքում՝ մինչև 2018 թվականի օգոստոսի 1-ը, ստացել է շուրջ 2 միլիոն 712 միլիոն ՀՀ դրամ աշխատավարձ՝ միաժամանակ յուրաքանչյուր ամիս Ա. Ս.-ի առաջարկով ստորագրելով աշխատանքի հաճախելիության մատյանում:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ, դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով` յուրացնելը կամ վատնելը, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական կեղծիքը:

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս