Հիվանդությունը եղանակ է՝ ստանալ այն, ինչն առանց դրա ոչ մի կերպ ստանալ չի հաջողվում
Որոշ հոգեթերապևտներ համարում են, որ գործնականորեն բոլոր հիվանդություններն իրենց հիմքում ունեն հոգեբանական պատճառ, սակայն դասական բժշկագիտությունը պաշտոնապես 7 հիվանդություն է ընդունում, որոնց մեջ պսիխոմատիկ ֆակտորն առաջնային է համարվում:
Հիվանդությունն ի հայտ է գալիս՝ որպես պահանջմունքների բավարարում, որոնք, այնպես է ստացվել, որ այլ կերպ չեն բավարարվում:
Ուրեմն, ի՞նչ անել:
1. Առանց մեղքի զգացման` ինքդ քո մասին հոգ տանել:
Դեղեր, խնամքի միջոցներ, թանկարժեք հետազոտություններ, տարբեր պրոցեդուրաներ. այս ամենն ապահովված է, միայն, որովհետև դուք հիվանդ եք:
Փորձեք նույն գումարը ծախսել ոճաբանի կամ մերսման կուրսի համար: Կանանց մի քանի սերունդների համար դա անթույլատրելի է: Միշտ էլ գտնվում է մի բան, որի համար փողն ավելի անհրաժեշտ է:
2. Հանգստի իրավունք:
Պարադոքսն այն է, որ ժամանակակից կանանց մեծ մասը, ունենալով անգամ աշխատանքի ազատ գրաֆիկ, միևնույն է, ապրում են հետևյալ սկզբունքով` կինը 2 դեպքում կարող է ոչինչ չանել. Երբ հղի է կամ հիվանդ:
Եվ մեր ողջ համակարգը կառուցված է այդ սկզբունքով: Երեխան չի կարող դպրոց գնալ, եթե չի ուզում, և այս դեպքում կարող է դասերը բաց թողնել միայն հիվանդ լինելու դեպքում:
3. Մտերիմների մասին հոգ տանելու իրավունքը:
Հնարավորություն ունենալ քեզ զգալ մի կնոջ դերում, ում մասին հոգ են տանում:
Մեզ մոտ ընդունված է հոգ տանել ուժեղների, խելացիների ու հաջողակների մասին, հատկապես նրանց մասին, ովքեր կարող են իրենք իրենց մասին հոգ տանել: Ցավալի է, բայց հենց հիվանդությունն է տալիս խնամք ու քնքշություն ստանալու իրավունք:
Իսկ եթե մտերիմները շարունակում են անտեսել անգամ այդ ոչ երկիմաստ օգնության խնդրանքը, ապա հիվանդությունը շարունակում է զարգանալ, և ինչ-որ պահի այդ խնդրանքները ստիպված են լինում լսել: Վերակենդանացման բաժանմունքում հերթապահությունն ապահովված է:
4. Մտերիմների ու ընկերների ուշադրությունը:
Հիվանդությունն ինքդ քեզ առանձնահատուկ զգալու, ուշադրության արժանի լինելու եղանակ է: Քեզ քննարկում են, քո մասին խոսում են: Դու դառնում ես օրվա թեման: Եվ որքան խճճված ու բարդ է հիվանդությունը, այնքան շատ հոգոցներ են լսվում:
5. Հարգանք:
Սարսափելի տառապանքներ կրած մարդը, ի թիվս խղճահարության ու կարեկցանքի, սրտի թրթիռ ու հարգանք է հարուցում:
Եթե այն, ինչով դու զբաղվում ես այս պահին, չգիտես ինչու, հարգանք չի հարուցում, ապա լուրջ հիվանդությունը տալիս է այդ հարգանքը:
6. Հնարավորություն՝ չլուծել այն, ինչ պետք է լուծել:
Երբ երեխան լուրջ հիվանդացել է, ամուսնալուծության միտքը պետք է հետաձգել:
Սեփական ծանր հիվանդությունը կստիպի հետաձգել նոր նախագծերի իրականացումն ու գործի բնույթը փոխելը: Մտերիմ մարդուն երկար տարիներ խնամելը ծանրակշիռ պատճառ է անձնական կյանքի ու կարիերայի հարցեր լուծելը հետաձգելու համար:
7. Կանգ առնելու, չշտապելու, ինքդ քեզ լսելու հնարավորություն:
Հիվանդության ժամանակ կյանքը կտրուկ դանդաղում է, և առաջին պլան է մղվում այն, ինչ նախկինում անտեսվել է ու չի նկատվել: Քո յուրաքանչյուր շունչը, ամեն մի քայլը կարևոր են դառնում:
8. Մահացողի վերջին կամքը:
Մեռնող մարդու ցանկությունները պետք է լսել, և հիվանդանալով` կարելի է վերջապես ամուսնուն ստիպել վերանորոգել ծորակները ու դռան պոկված բռնիչը սարքել: Էլ չենք խոսում այլ, ավելի գլոբալ խնդրանքների մասին:
9. Աշխարհն այլ կողմից տեսնելը: Հիվանդությունը թույլ է տալիս ընկնել այլ իրականություն:
Երբ միակ բանը, որ մնում է անել, փոքր հիվանդասենյակում ժամերով շուրջդ կամ առաստաղին նայելն է, ապա աշխարհը քո առջև ներկայանում է բոլորովին ուրիշ կողմից:
10. Վերաիմաստավորել սեփական կյանքդ:
Լուրջ հիվանդությունը ստիպում է մտածել այն մասին, ինչի մասին նախընտրում էիք չմտածել:
Երբ ստացվում է մի իրավիճակ, որ թվում է, թե դա վերջն է, ապա քո ու քո կյանքի մասին ողջ սուտն ինչ-որ տեղ է անհետանում, ու դու մնում ես ճշմարտության հետ դեմ հանդիման: Եվ այդ պահին տեղի է ունենում համակարգի խորը վերակարգավորում, ողջ կյանքի վերաիմաստավորում:
Պահանջմունքն այնպիսի բան է, որը պետք է լինում բավարարել: Հարցը միայն կատարման եղանակի մեջ է: Եթե հասուն մարդն ինչ-ինչ պատճառներով պատրաստ չէ սեփական պահանջմունքների մասին բացահայտ խոսել, ապա անգիտակցաբար միանում է, այսպես կոչված, մարմնի թատրոնը, և այդ պահանջմունքները բավարարվում են մարմինը մանիպուլյացիաների ենթարկելու, այսինքն` հիվանդությունների եղանակով:
Ի ծնե հիվանդությունները կամ մինչև 6-8 տարեկան երեխաների հիվանդությունները մոր անգիտակցական պատվերն են` սկսած աշխատանքի դուրս չգալու հնարավորությունից՝ մինչև անձնական կանացի առաքելության, այն է` ծանր հիվանդ երեխայի մայր լինելուց:
Այս ամենն ընդունելն առանց պատշաճ պատրաստվածության անհնար է: Միանում է ուժեղագույն պաշտպանական ռեակցիան: Այդ պատճառով էլ իմաստ կա դրա գիտակցմանը հասնել աստիճանաբար:
1. Ինքներդ ձեզ հարց տվեք` ինչ է ինձ թույլ տալու ստանալ այս հիվանդությունը: Կազմեք ցանկը: Անկեղծ, օրինակներով:
2. Ապրեք յուրաքանչյուր կետը, առանց ինքներդ ձեզ մեղադրելու, այլ ձեզ համար շատ կարևոր բանը ստանալու ձեր եղանակի ընդունմամբ:
3. Ձեզ թույլ տվեք նույն բանը ստանալ հարաբերություններ մեջ գտնվելիս` ներկայացնելով ձեր պահանջմունքները, խոսելով դրանց մասին, խոստովանելով դրանք:
Հիվանդությունն անհետանում է այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը վերանում է:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը