Թեյ, որը կօգնի նիհարել
Մատե թեյը մեծ տարածում ունի Հարավային Աֆրիկայում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ այս թեյը մի խումբ օգտակար հատկություններ ունի, կարող է օգնել ազատվել ավելորդ կիլոգրամներից: Մատե թեյը բավական սննդարար է և հարուստ է այնպիսի նյութերով, ինչպիսիք են.
- վիտամիններ՝ A, C, B խմբի
- հանքանյութեր՝ կալցիում, երկաթ, մագնիում, նատրիում, կալիում
- 10 ամինաթթուներ
- ճարպաթթուներ:
Ինչպես կարող է թեյն օգնել նիհարել
Մատե թեյն իսկապես կարող է օգնել ազատվել ավելորդ կիլոգրամներից, միայն թե հաշվի առեք, որ, եթե չհետևեք սննդին, առողջ ապրելակերպի կանոններին, այն չի կարող ազդեցություն ունենալ: Թեյն օգնում է արագացնել նյութափոխանակությունը, ինչը կարևոր է ավելորդ քաշի դեմ պայքարում:
Միզամուղ հատկություն ունի: Մատե թեյը մեծ քանակով հանքանյութեր և հակաօքսիդանտներ է պարունակում: Այն խթանում է երիկամների, լյարդի աշխատանքը՝ օգնելով մաքրել օրգանիզմը: Մատե թեյն ակտիվացնում է տոքսինների և հեղուկի դուրսբերումն օրգանիզմից, որոնք դանդաղեցնում են նյութափոխանակությունը:
Մեծացնում է էներգիայի ծախսումը: Մատե թեյը քիչ քանակով կալորիաներ է պարունակում, մեծացնում է էներգիայի ծախսումը, ֆիզիկական և մտավոր աշխատունակությունը:
Օգնում է վերահսկել ախորժակը: Մատե թեյը կօգնի երկար ժամանակ հագեցածության զգացում ունենալ: Պարբերաբար օգտագործելու դեպքում այն կօգնի խուսափել չափից շատ ուտելուց:
Մի բաժակ թեյն օգտագործեք նախաճաշի ընթացքում կամ դրանից հետո՝ շաբաթվա ընթացքում երեք անգամ: Խորհուրդ չի տրվում թեյին շաքար կամ արհեստական քաղցրացնող նյութեր ավելացնել:
Հակացուցումներ: Թեև մատե թեյը մի շարք օգտակար հատկություններ ունի, կան մի խումբ հակացուցումներ, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել:
- Խորհուրդ չի տրվում հղիներին և կերակրող մայրերին:
- Արգելված է մարդկանց, ովքեր ալկոհոլ կամ ծխախոտ են օգտագործում:
- Կարող է վատացնել վիճակը դիարեայի դեպքում:
- Որոշ դեպքերում կարող է դժվարացնել արյան մեջ գլյուկոզայի մակարդակի վերահսկումը: Դա նշանակում է, որ մատե թեյը խորհուրդ չի տրվում դիաբետով տառապողներին:
- Մատե թեյը կոֆեին է պարունակում, ինչը նշանակում է, որ կարող է անքնություն առաջացնել:
- Թեյի ակտիվ բաղադրիչներից մի քանիսը կարող են խոչընդոտել երկաթի յուրացմանը: Հետևաբար՝ թեյը խորհուրդ չի տրվում օգտագործել երկաթ պակասորդային անեմիայի դեպքում:
- Մեծ քանակով թեյի օգտագործումը կարող է ազդել լյարդի աշխատանքի վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը