Բաժիններ՝

Ժենգյալով հաց

Բաղադրատոմս

100 գ գնձմնձուկ
100 գ ճռճռուկ
25 գ խազազ (վայրի սոխ)
25 գ եղինջ
համեմ
սամիթ
կանաչ սոխ՝ ըստ ցանկության

Պատրաստման եղանակը

Կանաչիները ընտրել, մաքրել, լավ լվանալ, քամել: Հետո մանր կտրատել, ավելացնել աղ, կարմիր պղպեղ, չորացրած սամիթ, պատրաստի սոխեռած կամ բուսական յուղ՝ ըստ ցանկության:

Նախապես հունցել խմորը. 1 կգ ալյուրին՝ 1 թեյի գդալ խմորիչ, 1 թեյի գդալ աղ, ջուր այնքան, որ խմորը ձեռքերին չկպչի: Թողնել, որ հասունանա: Խմորը բաժանել փոքր գնդերի:

Յուրաքանչյուր գունդը երկարավուն էլիպսաձև բացել, լցնել կտրատած կանաչիները, խմորի եզրերը միացնել, տափակեցնել: Երկու կողմից հավասարաչափ թխել նախապես տաքացրած տապակի մեջ՝ մարմանդ կրակի վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031