«Մանչեսթեր Յունայթեդը» Հարի Մագուայերին կդարձնի ամենաթանկ պաշտպանը պատմության մեջ
«Սատանաներին» ստիպում են չափից շատ վճարել:
«Մանչեսթեր Յունայթեդը» 89 մլն եվրո կվճարի պաշտպան Հարի Մագուայերի համար. հենց այդքան գումար է պահանջել «Լեսթերը» «Մանչեսթեր Յունայթեդից» Անգլիայի հավաքականի խաղացողի համար:
Մագուայերի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն, ով շատ է ուզում, որպեսզի անգլիացին դառնա չորրորդ ձեռքբերումը Ֆրեդից, Դիոգու Դալոտից և Լի Գրանտից հետո:
Տրանսֆերային պատուհանն Անգլիայում կփակվի օգոստոսի 9-ին, և «Մանչեսթեր Յունայթեդի» փոխնախագահ Էդ Վուդվորդն արդեն հարցում կատարել է Մագուայերի տեղափոխության վերաբերյալ: Ինչպես հաղորդում է Daily Star-ը, «Լեսթերը» մտադիր չէ իջեցնել հայտարարված գինը, նույնիսկ, եթե խաղացողը պնդի տրանսֆերի կապակցությամբ:
Պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերը պաշտպանի համար Վիրջիլ վան Դեյկի տեղափոխությունն է «Սաութհեմփթոնից» «Լիվերպուլ» 78 մլն եվրոյով:
Մեկ տարի առաջ Մագուայերը «Լեսթեր» տեղափոխվեց «Հալլ Սիթիից» 13.7 մլն եվրոյով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը