Ինչու է օրեգանոյի յուղը համարվում ամենաուժեղ բնական հակաբիոտիկներից մեկը

Օրեգանոն հայտնի է իր օգտակարությամբ․ հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք օրգանիզմը պաշտպանում են ազատ ռադիկալների բացասական ազդեցությունից, ամրացնում իմունային համակարգը։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ դեռ վաղ ժամանակներից այն օգտագործվել է՝ որպես հակաբակտերիալ, հակաբիոտիկ, հակասնկային, հականեխիչ և հակավիրուսային միջոց։ Օրեգանոյի յուղն օգտագործվում է նաև ցավը հանգստացնելու նպատակով։

Օրեգանոյի յուղը սննդարար է, պարունակում է բետա-կարոտին, կալցիում, ցինկ, երկաթ, բոր, մանգան, կալիում, մագնիում, վիտամին A, C:

Օրեգանոյի յուղի 11 զարմանալի հատկություն

  • Օգտագործվում է ռեսպիրատոր վիճակների դեպքում, շնչուղիներից դուրս բերում լորձն ու խորխը։
  • Հակաբորբոքային հատկություններ ունի։
  • Կանխարգելում է վարակների առաջացումը։
  • Հակասնկային հատկություններ ունի։
  • Օգնում է պայքարել մակաբույծների դեմ։
  • Կարգավորում է դաշտանը։
  • Հակաալերգիկ հատկություններ ունի։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս