Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 10-ին ստորագրել է հրամանագիր «Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» ՓԲԸ տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանին «Վաչագան Բարեպաշտ» մեդալով պարգեւատրելու մասին՝ առողջապահության բնագավառում Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար եւ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ։
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն այս օրերին հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ալեքսանդր Շագաֆյանը նշանակվել է կրթության տեսչական մարմնի ղեկավար:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 10-ին այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներ, տեղում ծանոթացել սահմանագծի ամրապնդման, զինծառայողների ծառայության պայմանների բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքներին եւ դրված խնդիրների լուծման ընթացքին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն՝ Արայիկ Բաղրյանն ազատվել է առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից։
Նախարարությունը տեղեկացնում է, որ չվերադարձնելու դեպքում՝ հարցի լուծումը վերապահվելու է իրավապահ մարմիններին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ նշանակելու մասին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ինեսսա Գաբայանը նշանակվել է ջրային կոմիտեի նախագահ։
ՀՀ ազգային ժողով է ներկայացվել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից առաջարկված՝ զինվորական ծառայության ընթացքում զոհված ծնող, եղբայր կամ քույր ունեցող, ընտանիքի միակ արու զավակ քաղաքացուն ծառայությունից ազատելու մասին օրենքը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեին Ճապոնիայում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղների և սողանքների կապակցությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Մարտիկ» հիմնադրամում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ։
Երևանի ավանագու «Ելք» խմբակցությունը դեռևս չի հստակեցնում իր դիրքորոշումը քաղաքապետի ընտրության հարցի առնչությամբ։ Հիշեցնենք, որ երեկ հրաժարական է ներկայացրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել Ջերմուկում վերջին տարիների ընթացքում ենթակառուցվածքների շինարարության, կրթական, տուրիզմի աջակցության իր ծրագրերի վերաբերյալ:
Արդշինբանկը զգալիորեն բարելավել է ոսկու գրավով ապահովված վարկերի պայմանները: Համաձայն նոր պայմանների` ՀՀ դրամով տրամադրվող սպառողական վարկի տարեկան տոկոսադրույքը սկսվում է 4.25%-ից, իսկ գյուղատնտեսական նշանակության ԱՄՆ դոլարով տրամադրվող վարկինը` 1.25%-ից:
Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում իրավական պարզաբանում է ներկայացրել Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների մասին:
Եվրամիության անդամ երկրները եւ Կանադան պետք էմինչեւ 2024 թվականը 266 միլիարդ դոլարով ավելացնեն ռազմական ծախսերը:
ՀՀ կառավարությունը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչից մինչև 2022 թվականի ամառային զորակոչը տարկետում տվեց սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Նորայր Հախոյանին և Հովհաննես Սմբատյանին:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը գտնում է, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով կառավարական և խորհրդարանական հանձնաժողովները պետք է համատեղ աշխատեն և միասնական նախագիծ ներկայացնեն:
Թաիլանդում փրկարարները Քաո Լուանգ քարանձավից երկրի երես են հանել 12 դպրոցականներից վերջինին եւ մարզիչին, որոնք այնտեղ էին գտնվում ավելի քան երկու շաբաթ:
«Non-Cash» անկանխիկ սպառողական վարկերի համար այսուհետ կարելի է դիմել նաև օնլայն` առանց բանկ այցելելու: Այդ կերպ Յունիբանկն էապես խնայում է իր հաճախորդների ժամանակը` հնարավորություն ընձեռելով վարկի համար դիմել ցանկացած պահի:
ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Հայաստանը կհրաժարվի մեկանգամյա օգտագործման պլաստիկի կիրառումից։
Յունիբանկը որոշում է կայացրել զիջել իր հաճախորդ ֆիզիկական անձանց անհուսալի վարկերի նկատմամբ հաշվարկված և բանկի արտահաշվեկշռում արտացոլված տույժերն ու տուգանքները: Որոշումը ներառում է 2018թ.-ի մայիսի 31-ի դրությամբ 271 և ավելի օր ժամկետանց վարկերը, որոնք հաշվարկված են բանկի արտահաշվեկշռում:
«Այդ հայտարարությունը մեր աշխատանքը խոչընդոտելու փորձ էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նորընտիր նախագահ Ռայմոնդ Գևորգյանը՝ խոսելով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի հնչեցրած մեղադրանքների մասին։
«Որևիցե պարագայում մենք չենք զիջելու օրենսգրքի որակը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետին կից Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցերով հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը՝ խոսելով քաղաքական ուժերի հետ անհամաձայնությունների և հնարավոր զիջումների մասին:
Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավորների ներկայացրած «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 9-ին ընդունել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեւոն Վահրադյանին:
Հայ մրցավարները և տեսուչները կսպասարկեն ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի գալիք հանդիպումները:
«Երևան քաղաքը հանրապետության մոտ 60% տնտեսությունն է և ակնհայտ էր, որ նոր իրողությունների լույսի ներքո, և նաև թիմային՝ այստեղ խնդիր կա, որ մի թիմ գնացել է, մի ուրիշ թիմ եկել է իշխանության և ոչ միայն Տարոն Մարգարյանն է, բազմաթիվ տեղերում բազմաթիվ մարդիկ հրաժարական են տալիս, և Տարոն Մարգարյանն այդ տրամաբանության մեջ հրաժարական է տվել»:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Կինոդերասան Ջորջ Լքունին վթարի է ենթարկվել Սարդինիա կղզում: Հուլիսի 10-ին այս մասին հաղորդել է La Repubblica թերթը։