Բաժիններ՝

Կառավարության որոշմամբ՝ երկու մարզիկ զինվորական ծառայությունից տարկետում ստացան

ՀՀ կառավարությունը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչից մինչև 2022 թվականի ամառային զորակոչը տարկետում տվեց սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Նորայր Հախոյանին և Հովհաննես Սմբատյանին: Նախագիծն ընդունվեց կառավարության հուլիսի 10-ի նիստում:

Նորայր Հախոյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի 2018 թվականի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը, իսկ ուշու մարզաձևի 2016 թվականի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հովհաննես Սմբատյանն արժանացել է ոսկե մեդալի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031