Բաժիններ՝

Ինչպես պետք է կազմակերպել ընտանիքի միակ արու զավակ քաղաքացու ծառայությունը բանակում

ՀՀ ազգային ժողով է ներկայացվել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից առաջարկված՝ զինվորական ծառայության ընթացքում զոհված ծնող, եղբայր կամ քույր ունեցող, ընտանիքի միակ արու զավակ քաղաքացուն ծառայությունից ազատելու մասին օրենքը:

ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում կազմակերպվող ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։

Նրա խոսքով՝ «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի գործող կարգավորմամբ այդ տղաները զորակոչվում են ոչ մարտական հերթապահություն իրականացնող զորամաս կամ ոչ մարտական հերթապահություն իրականացնող մասնագիտությամբ:

«Փոփոխության համաձայն՝ զինապարտության մասին օրենքում պետք է լինի մի դրույթ, ըստ որի նախատեսվում է, որ ընտանիքի կազմում զինծառայության ընթացքում զոհված հայր, մայր, քույր կամ եղբայր ունեցող ընտանիքի միակ արու զավակն ազատվի զինծառայությունից»,- նշեց Բալայանը:

Առաջարկ է եղել, որպեսզի այդ տղաներին ընդհանրապես ազատեն զինծառայությունից և ոչ թե տարկետում տան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031