Բաժիններ՝

Մշակույթի նախարարի աշխատասենյակում փակցված բնօրինակ նկարները կվերադարձվեն ազգային պատկերասրահ

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը դիմել է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանին, որպեսզի իր աշխատասենյակում և առհասարակ Մշակույթի նախարարությունում փակցված բոլոր բնօրինակ նկարները վերադարձվեն պատկերասրահ: Այս մասին նախարարը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը դիմել էր ինձ խնդրանքով, որպեսզի նախարարությունը միջնորդի վերադարձնելու բոլոր այն կտավները, որոնք պայմանագրային հիմունքով տրամադրվել են այլ նախարարությունների և պետական գերատեսչությունների և որոնց պայմանագրային ժամկետն ավարտվել է: Պարոն Ծատուրյանը նշել է, որ դրանք նորերով փոխարինելու կարիք կա, ինչպես նշված է պայմանագրերում, պարզապես տարիներ շարունակ նկարները սահմանված կարգով չեն վերադարձվել: Այս խնդրանքին առաջինն արձագանքել է ԱԻն-ը: Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ ունեն թվով 94 կտավ, որոնք պատրաստ են վերադարձնել պայմանագրում նշված ժամկետի համաձայն:

Ի դեպ, դիմել եմ պարոն Ծատուրյանին, որպեսզի իմ աշխատասենյակում և առհասարակ Մշակույթի նախարարությունում փակցված բոլոր բնօրինակ նկարները վերադարձվեն պատկերասրահ, քանի որ կտավներն ունեն հատուկ պայմաններով պահպանության կարիք»,- գրել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս