ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 29-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարտինա Քուիկին, ով խորհրդարան էր այցելել դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
ԼՂՀ ԱԺ պատգամավորի կողմից «գյալմա» բառն օգտագործելու համար ստիպված եմ ներողություն խնդրել բոլոր ժամանակներում Արցախում վերաբնակեցված իմ հայրենակիցներից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական, ռազմական, քաղաքական գործիչ Արթուր Աղաբեկյանը:
Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հրավիրվել է մասնակցելու Հայաստանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, թե ինքը ԵԿՄ նախագահ դառնալու հայտ չի ներկայացրել և պատմեց, թե ինչպես են իրեն առաջարկել դառնալ Երկրապահ կամավորական միության նախագահ:
Ադրբեջանի սպառազինումը և փորձը՝ ներքաշել հայկական կողմին սպառազինությունների մրցավազքի մեջ, չի կարող չանհանգստացնել ոչ միայն Հայաստանին, այլ ողջ միջազգային հանրությանը, քանի որ այն վտանգում է ամբողջ տարածաշրջանի կայունությունը:
Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հաստատել է հունիսի 29-ին Վաշինգտոնում պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Թուրքիան մտադիր չէ Իրանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ ԱՄՆ-ի միակողմանի որոշման պատճառով խզել առեւտրական հարաբերությունները Թեհրանի հետ:
Կ.Ուլնեցի փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած բռնությունների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեկ մեղադրյալի՝ Երևանի բնակիչ Ա.Իսոյանի մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին:
Հունիսի 29-ին, ժամը 13:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան-Կողբ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել են քրեական գործեր՝ Արմավիրի մարզում արձանագրված գողության և գողության փորձի դեպքերի առթիվ:
«Նա իր կուսակցության, դաշինքի, պատգամավորի ճառի մասին մտածի՞, թե՞ գա երկրապահ 15 հազարանոց զորքի մասին մտածի»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ ֆորումի մասնակիցներին:
Հայաստանի ռուսական ռազմակայանի «Էրեբունի» ավիաբազայի օդակայանում կտեղավորվի զինծառայողների հոգեբանական բեռնաթափման սենյակ:
Հունիսի 28-ին, ժամը 15.20-ին, Երեւանի Բաղրամյան պողոտայի Վ.Համբարձումյան եւ Երզնկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ը առաջ ընթանալով` վրաերթի է ենթարկել 20-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը հունիսի 29-ին միաձայն քվեարկությամբ վավերացվեց նաև Լեհաստանի Սենատի կողմից:
Արևահարությունից խուսափելու համար առավոտյան ժամը 11:00-ից մինչև 15:00-ն խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից:
Եվրամիության 27 երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարների (առանց Մեծ Բրիտանիայի) գագաթնաժողովը ամփոփիչ հայտարարություն է ընդունել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունների վերաբերյալ:
Քրեական աշխարհում հայտնի Դոն Պիպոյի՝ նույն ինքը Արթուր Ասատրյանի պաշտպան Ռաֆայել Ամիրխանյանը գտնում է, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքն անհիմն է և պետք է պատկան մարմինները քննարկեն ու ուշադրություն դարձնեն այս քրեական գործով բոլոր հանգամանքներին՝ թե՛ իրավական, թե՛ բարոյական, և ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր միջոցները՝ անհիմն կալանքի տակ գտնվող Ասատրյանին անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ:
Սոցիալական ապահովության պետական ծառայությունից տեղեկանում ենք, որ 2018թ. հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի հուլիսի 4-ից:
Այս տարի ևս Սևանա լճի հանրային լողափերի բացումը տեղի կունենա հուլիսի 1-ին։ Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հանրային լողափերի պատասխանատու Աշոտ Ավալյանը:
Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 28-ին հանդիպում եւ հարց ու պատասխան է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի օժանդակությամբ ԱՄՆ Կոնգրեսում, Սենատում, Սմիթսոնյան ինստիտուտում, ինչպես նաեւ այլ հաստատություններում փորձաշրջան անցնող հայ ուսանողների հետ:
Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձը ուխտավորներին
«ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ի դեմ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում կատարված նախաքննության ընթացքում պետական բյուջե է վերականգնվել 800 միլիոն դրամ:
Ռուսաստանը և Հայաստանը, լինելով ռազմավարական գործընկերներ, հարաբերությունները զարգացնում են բարեկամության, իրավահավասարության և փոխշահավետության հենքի վրա:
Հունիսի 29-ին, ժամը 00.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վանաձորի Սարի թաղի 1-ին փողոցի տներից մեկից սնկային թունավորումով հիվանդանոց են տեղափոխվել 1986 թ. ծնված Նելլի Մ.-ն, 1984 թ. ծնված Ռուզան Ու.-ն և 1954 թ. ծնված Վոլոդյա Մ.-ն։
Իրաքում 12 մահավճիռ է ի կատար ածվել ահաբեկչական գործունեության մեջ մեղադրվողների նկատմամբ:
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի Արշալույս գյուղում գտնվող հայրական տնից գողություն է կատարվել:
Արցախում բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի հետ հունիսի 28-ին անց են կացվել մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն, որի ընթացքում խաղարկվել են ինչպես պաշտպանողական, այնպես էլ հարձակողական բնույթի գործողություններ: