Պետդեպը հաստատում է. Պոմպեոն ու Սարգսյանը կհանդիպեն Վաշինգտոնում

Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հաստատել է հունիսի 29-ին Վաշինգտոնում պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Այս մասին հայտնում է ԱՄՆ պետդեպ պաշտոնական կայքը: Հանդիպումը տեղի կունենա պետքարտուղարության շենքում:

Արմեն Սարգսյանի՝ արտերկիր այցը մեկնարկել է հունիսի 18-ին: Նա այցելել է Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա, ապա՝ Միացյալ Նահանգներ՝ հունիսի 26-ին մասնակցելու Միացյալ Նահանգների գիտահետազոտական եւ մշակութային կենտրոններից մեկի` Սմիթսոնյան ինստիտուտի ամենամյա «Ազգային կյանք» փառատոնին, որը նվիրված կլինի հայկական մշակութային ժառանգությանը: Այցի մասին պաշտոնական հաղորդագրության մեջ նշված էր, որ հնարավոր են նախագահ Սարգսյանի քաղաքավարական հանդիպումները այդ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ:

Տեսանյութեր

Լրահոս