Բաժիններ՝

Հայաստանի ռուսական ռազմակայանի օդակայանում կտեղավորվի հոգեբանական բեռնաթափման սենյակ

Հայաստանի ռուսական ռազմակայանի «Էրեբունի» ավիաբազայի օդակայանում կտեղավորվի զինծառայողների հոգեբանական բեռնաթափման սենյակ: Միավորումում նման հարկաբաժնի տեղավորումն ու հանդերձումը կնպաստի նոր ժամանող զինծառայողների ադապտացմանը:

Սենյակում հարմարավետ պայմաններ կստեղծվեն հուզական լարվածությունը հանելու, աշխատունակությունը վերականգնելու, հոգեբանական միջոցառումներ անցկացնելու համար: Հոգեբանական բեռնաթափման սենյակում ավիացիոն միավորման թռիչքային եւ ինժեներատեխնիկական անձնակազմը կկարողանա պահպանել հոգեկան կայուն վիճակը ուսումնական ու մարտական առաջադրանքները հաջող կատարելու համար:

«Էրեբունի» ավիաբազայի զինծառայողների հոգեբանական բեռնաթափման համար սենյակի հանդերձումը կավարտվի մինչեւ ընթացիկ տարվա ամռան վերջը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս