«ՀՀ նոր կառավարությունը վճռական է նոր խթան հաղորդել հայ-ռուսական բարեկամական հարաբերություններին». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ ֆորումի մասնակիցներին:

«Ֆորումի հարգելի մասնակիցներ և հյուրեր,

Ջերմորեն ողջունում եմ ձեզ «Ռուսաստանի և Հայաստանի թվային նախաձեռնությունները ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման շրջանակում» թեմայով Հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ ֆորումի շրջանակում:

7 տարի առաջ՝ 2011 թվականին, Հայաստանը և Ռուսաստանը նախաձեռնել են հայ-ռուսական ֆորումի անցկացումը, որը գործնականում միավորել է Հայաստանի մարզերի և Ռուսստանի շրջանների, ինչպես նաև հասարակությունների և տարածաշրջանային բիզնեսի ներկայացուցիչներին:

Նման պարբերականությունը, կլոր սեղանների շրջանակում քննարկվող լայն թեմաներով պլանավորված, դիտարկում ենք որպես հայ-ռուսական ռազմավարական փոխգործակցության հերթական դրսևորում: Ավելին, այսօր միջտարածաշրջանային համագործակցությունը դարձել է դրա անբաժանելի մասը:

Մեր երկրների առջև ծառացած են հիմնականում հավակնոտ խնդիրներ՝ ապահովելու առավալագույն հարմարավետ պայմաններ մեր քաղաքացիների կյանքի, բիզնեսի կազմակերպման, նոր արտադրությունների թողարկման համար, ստեղծել լրացուցիչ աշխատատեղեր ոչ միայն մայրաքաղաքներում, այլ նաև շրջաններում: Սա այն է, ինչին նպատակաուղղված են համապատասխան պետական ծրագրերը և հենց դրանցով են մոտիվացված կոնկրետ քայլեր՝ ուղղված շրջաններին ավելի բարենպաստ ստարտային պայմանների ներկայացմանը՝ տարբեր առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման նպատակով:

Արագ փոփոխվող իրողությունները ձևավորում են նոր խնդիրներ՝ ընդգծելով նոր մոտեցումների մշակման անհրաժեշտությունը, որոնց մեծ մասը վերաբերում է թվային օրակարգին: Հավատում ենք, որ մեր երկրների կողմից իրականացվող թվային օրակարգը, որը համաձայնեցվել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում, թույլ կտա ոչ միայն կրճատել վարչական ծանրաբեռնվածությունը, համագործակցությանը հաղորդել ավելի ժամանակակից և թափանցիկ բնույթ, այլ նաև զգալիորեն կկրճատի գաղափարի ծագման և դրա իրականացման ժամանակը, նվազագույնի կհասցնի աշխարհագրական հեռավորությամբ պայմանավորված ծախսերը:

Ակնկալում ենք, որ ֆորումի անցկացմանը, որը չի սահմանափակվում պլենար նիստերով, այլ ներառում է նաև մի շարք թեմատիկ կլոր սեղաններ, կհետևի նման նախաձեռնությունների աճը: Եվ այդ ձգտումները մենք կպաշտպանենք պետական մակարդակով՝ ստեղծելով անհրաժեշտ պայմաններ ներուժի բացահայտման և միջտարածաշրջանային համագործակցության արդյունավետության բարձրացման, տարածաշրջանների կայուն զարգացման համար:

Երիտասարդ սերունդը պետք է շարունակի հայ-ռուսական համագործակցությունը և հանդես գա այն ընդլայնելու նոր նախաձեռնություններով: Ողջունում ենք ակտիվ երկխոսությունը, մեր եղբայրական երկրների երիտասարդների միջև ուսանողական փոխանակումները: Իմ կողմից ղեկավարվող Հայաստանի նոր կառավարությունը վճռական է նոր խթան հաղորդել հայ-ռուսական բարեկամական հարաբերություններին, և հատկապես միջտարածաշրջանային համագործակցությանը, քանի որ երկրի հավասար զարգացումը հանդիսանում է առաջանահերթ ուղղություն մեզ համար:

Հույս ունեմ, որ ֆորումի ընթացքում ներկայացված առաջարկությունները կգտնեն իրենց գործնական կիրառումը, կծառայեն խնդիրների լուծմանը, կնպաստեն հեռանկարային բիզնես և ներդրումային ծրագրերի իրականացմանը՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների:

Ֆորումի բոլոր մասնակիցներին և հյուրերին մաղթում ենք բեղմնավոր քննարկումներ, հետաքրքիր հաղորդակցություն և ամենայն բարիք»:

Տեսանյութեր

Լրահոս