Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. տուժածների վիճակը ծանր է
Հունիսի 29-ին, ժամը 13:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան-Կողբ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Նոյեմբերյան-Կողբ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «BMW i325» մակնիշի (վարորդը՝ Հ. Հ.) և «ՎԱԶ-2107» մակնիշի (վարորդը՝ Ա. Ն.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «ՎԱԶ-2107» ավտոմեքենայի վարորդը (Ա. Ն., 1962 թ.) և ուղևորները (Գ. Ն., 2004 թ. և Ա. Ն., 2000 թ.) քաղաքացիների ուժերով դուրս են բերվել և տեղափոխվել Նոյեմբերյանի ԲԿ: Բժիշկները Ա. Ն.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Գ. Ն.-ի և Ա. Ն.-ի առոջական վիճակը՝ միջին ծանրության:
Փրկարարները «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Կ. Ա.-ին (1965 թ.) և մոտեցրել շտապ օգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Նոյեմբերյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել և փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները: