Բաժիններ՝

Հարավային Կորեան Ճապոնիայի հետ վիճելի Տոկո կղզիների պաշտպանության զորավարժություններ է սկսել

Կորեայի Հանրապետությունը հունիսի 18-ին սկսել է զորավարժություններ, որոնց ընթացքում մշակվում են Ճապոնիայի հետ վիճելի Տոկո կղզիների (Ճապոնական անվանումը Տակեսիմա) պաշտպանության գործողություններ: Ինչպես հայտնել է ազգային պաշտպանության նախարարությունը, զորավարժանքներին մասնակցում են ռազմածովային ուժերը, ծովային հետեւակը, ռազմաօդային ուժերը եւ ծովային ոստիկանությունը։

1905 թվականին Տոկիոն պաշտոնապես դրանք մտցրել է Ճապոնիայի կայսրության Սիմանեի պրեֆեկտուրայի կազմի մեջ: Սեուլը դա համարում է գաղութատիրական զավթում այն ժամանակ չափազանց թույլ Կորեայից, որը շուտով ինքն անցավ Տոկիոյի կառավարման ներքո: Դա շարունակվել է ընդհուպ մինչեւ Երկրորդ համաշխարհային պատերազմում Ճապոնիայի պարտությունը՝ 1945 թվականի օգոստոսին:

Դրանից հետո Սեուլը վերահսկողություն է սահմանել կղզիների նկատմամբ, իսկ 1954 թվականից այնտեղ զինվորական կայազոր է տեղաբաշխել: Ճապոնիայի կառավարությունն ընդգծում Է իր իրավունքներն այդ տարածքների նկատմամբ: Տոկոն երկու ոչ մեծ կղզիներ են եւ դրանց հարող 35 ժայռեր Ճապոնական ծովում՝ 0,2 քառակուսի կիլոմետրից պակաս ընդհանուր մակերեսով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս