«Խնդրում եմ հիմնվել միայն մեր պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկատվության վրա». Բալայան

«Ադրբեջանական ԶԼՄ-ներն ապատեղեկատվություն են տարածում»,- այս մասին այսօր լրագրողների հետ  ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

Անդրադառնալով վերջին շրջանում սահմանին ադրբեջանական զինուժի կուտակումներին և միջազգային հարթակներում ԱԳՆ աշխատանքներին՝ Տիգրան Բալայանը շեշտեց, որ Հայաստանի դիվանագիտության առջև դրված խնդիրներից է՝ միջազգային հանրությանը տեղեկացնել Ադրբեջանի կողմից սահմանին և շփման գծում զինտեխնիկայի և մարդկային ուժի կուտակումների մասին ու դրա միջոցով կանխարգելել հնարավոր սրումը:

Նրա փոխանցմամբ, ՊՆ-ի գործընկերների հետ սահմանի վիճակի վերջին ճշգրտումները կատարվել են այսօր առավոտյան:

ՀՀ ԱԳՆ խոսնակն «ապատեղեկատվություն» որակեց ադրբեջանական  ԶԼՄ-ների տարածած լուրերը Նախիջևանի հատվածում 11 հազար հեկտար հող գրավելու մասին:

Նա կոչ արեց հիմք ընդունել միայն ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկատվությունը: «Երեկ երեկոյան, այսօր առավոտյան ադրբեջանական լրատվամիջոցներով 11 հազար հեկտարի միասին տեղեկատվություն էր տարածվել, թե լուրջ մարտեր են ընթանում, հարձակում է պլանավորվում: Այս ամենը կեղծիք է, խնդրում եմ հիմնվել միայն մեր Պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկատվության վրա, որն այս տարիներին որևէ կասկածի տեղիք չի տվել»,- ընդգծեց Բալայանը:

 

Տեսանյութեր

Լրահոս