Բաժիններ՝

Աշխարհում 14.450 միջուկային լիցք կա. Միջուկային զենքի վերացման կենտրոն

Աշխարհում հունիսի սկզբի դրությամբ միջուկային մարտական մասերի քանակը կազմում է 14 հազար 450, ըստ որում դրանց 90 տոկոսը գտնվում է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի տնօրինության ներքո: Այս մասին ասված է Ճապոնիայի Նագասակիի համալսարանին կից Միջուկային զենքի վերացման հետազոտական կենտրոնի հրապարակած զեկույցում:

Փաստաթղթում նշված է, որ ՌԴ-ն ունի աշխարհում ամենամեծ թվով մարտալիցքեր՝ 6 հազար 850: Ըստ որում դրանցից 2,5 հազար մարտական մասեր դուրս են գրված կամ ենթակա են դուրսգրման: Երկրորդ տեղում է ԱՄՆ-ը, որի զինանոցը կազմում է 6 հազար 450 միջուկային լիցք, ինչը 450-ով պակաս է, քան 2017 թվականին: Դրանցից 2 հազար 650-ը դուրս Է գրված կամ ենթակա է սպառազինությունից հանման:

ՌԴ-ին եւ ԱՄՆ-ին հաջորդում են Ֆրանսիան, Չինաստանը եւ Մեծ Բրիտանիան, որոնց զինանոցում կա համապատասխանաբար 300, 270 եւ 215 միջուկային մարտական մաս: Ինչ վերաբերում է ԿԺԴՀ-ին, ապա, ճապոնացի փորձագետների գնահատումներով՝ այն ունի 10-20 այդպիսի լիցք:

Նաեւ, հետազոտական կենտրոնի տվյալներով՝ աշխարհում կան ավելի քան 2 հազար տոննա պլուտոնիում եւ հարստացված ուրան, որոնք պիտանի են միջուկային զենքի պատրաստման համար: Այդ պաշարի մի մասն օգտագործվում է խաղաղ նպատակներով: Այնուամենայնիվ, ընդհանուր ծավալը բավական է շուրջ 107 հազար ռումբ ստեղծելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս