Ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանում Կովկաս ինստիտուտի կազմակերպած «Կովկաս 2017» համաժողովին մասնակցելու օրերին հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հատուկ քննչական ծառայության աշխատակազմին է ներկայացրել ՀՔԾ նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՀՔԾ նախկին պետ Վահրամ Շահինյանին կատարած աշխատանքի համար և շնորհավորել նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Փարիզում մեկ օրում գրանցվել են առնվազն 78 միլիմետր տեղումներ, գերազանցվել է 1960 թվականի ռեկորդը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունիսի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանին` ուղեկցությամբ Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ.Սիոն եպիսկոպոս Ադամյանի:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է արտերկրի հետևյալ ռազմաուսումնական հաստատությունների 2018-2019թթ. ուսումնական տարվա ընդունելություն.
«Մենք կարծում ենք, որ խափանման միջոցը պետք է փոխվի, և երաշխավորել ենք, որ փոխելով խափանման միջոցը, բնականաբար, զավեշտալի է մտածել, որ իրենք որևէ կերպ կարող են խոչընդոտել գործի քննությանը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` ի պատասխան 168.am-ի հարցի, թե ինչի՞ց ելնելով է ստորագրել Ժիրայր Սէֆիլյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորագիրը:
«Մենք՝ որպես կառավարությունում մաս կազմող քաղաքական ուժ, մեկ անգամ չենք հայտարարել, որ շահագրգռված ենք կառավարության հեղինակությունը բարձր պահելու հարցում»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ խոսելով կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի ներդրման մասին։
Հունիսի 11-ին Բարձրագույն դատական խորհուրդն իր արտագնա նիստն անցկացրեց Գյումրիում: Օրակարգում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների հետ ընդհանուր հանդիպում-խորհրդակցությունից զատ` ընդգրկված էր դատարանի նախագահի ընտրությունը:
ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի սինգապուրյան գագաթնաժողովն ամրապնդեց միջկորեական երկխոսության ձեռքբերումները եւ հանգուցային ու անհրաժեշտ քայլ դարձավ Կորեական թերակղզու միջուկազերծում տանող ճանապարհին:
Ֆրանսիական Կորսիկա կղզու իշխանությունները, որտեղ վարչակազմը վերահսկվում է տեղի ազգայնականների կողմից, պատրաստակամություն է հայտնել իր տարածքում ընդունել Միջերկրական ծովում արգելափակված Aquarius փրկարարական նավը, որի վրա գտնվում են Աֆրիկայից 600-ից ավելի միգրանտներ:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը չի կասկածում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում կբարձրացնի Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը:
Ադրբեջանում ձերբակալվել է «Թալիշների ձայն» թերթի գլխավոր խմբագիր Ռաֆիգ Ջալիլովը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն: Վարչապետը շնորհավորել է դեսպան Սերգեյ Կոպիրկինին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ռուսաստանի բարեկամ ժողովրդին, մաղթել խաղաղություն և բարգավաճում:
«Սովորական աշխատանքային մթնոլորտ էր, ես խնդրում եմ, կենտրոնացրեք վերջնական եզրակացության վրա, որ վարչապետը հնչեցրեց` պարտադիր կուտակայինի հարցը մեր կառավարության համար փակված չէ, և դրա սահմանադրականության, դրա արդյունավետության խնդիրն առաջիկայում կքննարկվի»:
«Ելք» խմբակցությունը շատ նորմալ աշխատում է, ունի քարտուղար, որն այս պահին պաշտոնատար անձն է, որը ղեկավարում է խմբակցությունը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է Ադրբեջանի 2017 թ. պետական բյուջեի կատարման մասին օրենքը:
«Ես կարծում եմ, որ այս պահին բոլորի տրամադրվածությունն այն է, որ պետք է համատեղ աշխատանքով կապիտալիզացնել թավշյա հեղափոխության արդյունքները, այլապես մենք լուրջ խնդիրների առաջ կկանգնենք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը` մեկնաբանելով գործադիրի կազմում 3 ուժերի պառակտման հավանականությունը:
Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամ Անդրե Սփայթ Մկրտչյանը կարող է համալրել NBA-ի «Դենվեր Նագեթս» թիմի կազմը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել է թիվ 19 պոլիկլինիկա ՓԲ ընկերությունում տեղի ունեցած չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Պարզվել է, որ բախվել են «Mitsubishi» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները (վարորդների տվյալները չի հաջողվել պարզել): Բախման հետևանքով «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Միքայել Նահապետյանը նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական:
Հունիսի 12-ին, ժամը 14:27-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արագած գյուղի մոտակայքում Այնթապ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի բնակչի՝ Հ. Հ.-ի (ծնված 2004 թ.) որոնողական աշխատանքներին մասնակցելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը բնական է համարում երեկ կառավարության արտահերթ նիստում կուտակային պարտադիր բաղադրիչի ներդրման պատճառով տեղի ունեցած թեժ քննարկումը, քանի որ թե՛ Արծվիկ Մինասյանը, թե՛ Մանե Թանդիլյանը, թե՛ Նիկոլ Փաշինյանը նախկինում պայքարել են պարտադիրի դեմ:
«Այն, ինչ մենք հայտարարում ենք հրապարակային, այն է, ինչ մենք ունենք մեր մտքում»,- այսօր Հատուկ քննչական ծառայության պետին ներկայացնելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Տեղատարափ անձրեւ է տեղացել Արեւելյան Վրասանի երեք տարածաշրջանների բնակավայրերում եւ ջրի տակ առել տների առաջին հարկերը, տնամերձ հողամասերը եւ մրգատու այգիները:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ բացարձակ սուտ որակելով շրջանառվող տեղեկությունը, թե Նավասարդ Սրբազանը կանգնած է Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ բողոքի ալիքի թիկունքում: Այս մասին տեղեկացրին Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից:
Հունիսի 12-ին ժամանակ առ ժամանակ, 14-17-ի երեկոյան ժամերին և գիշերը շրջանների զգալի մասում, 13-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
ԱԺ աշխատակազմի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը կղեկավարի Կնյազ Սարոյանը:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 12-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի լեհ-հայկական պատգամավորական խմբի ղեկավար Թադեուժ Վոժնիակի գլխավորած պատվիրակությանը: