«Դաշինքի գոյությունը կասկածի տակ չէ, որովհետև դաշինքը գործում է». Էդմոն Մարուքյան
«Ելք» խմբակցությունը շատ նորմալ աշխատում է, ունի քարտուղար, որն այս պահին պաշտոնատար անձն է, որը ղեկավարում է խմբակցությունը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Խնդիրն ասել ենք, որևէ թաքցնելու բան չկա, դաշինքի ապագայի վերաբերյալ քննարկումներն ընթացքի մեջ են, որի լույսի ներքո խմբակցության ղեկավարի հարցը երկրորդական հարց է»,- ասաց Է.Մարուքյանը` հավելելով, որ, երբ մեծ հարցերը կորոշվեն, փոքր հարցերն ավտոմատ կլուծվեն:
Նա հերքեց, որ դաշինքի գոյությունը կասկածի տակ է:
«Դաշինքի գոյությունը կասկածի տակ չէ, որովհետև դաշինքը գործում է»,- ասաց Է.Մարուքյանը:
Թե ինչո՞ւ չեն հայտարարում, որ ընտրություններին գնում են դաշինքով, ի՞նչ են քննարկում, Է.Մարուքյանը պատասխանեց, որ նոր իրողոթյուններ կան, և դրանց լույսի ներքո տեղի են ունեցել քաղաքական փոփոխություններ: Նա հաստատեց, որ բոլոր կոնֆիգուրացիաներով «Լուսավոր Հայաստանը» կմասնակցի ընտրություններին: