Արդյոք Ժիրայր Սէֆիլյանը քաղբանտարկյա՞լ է
«Մենք կարծում ենք, որ խափանման միջոցը պետք է փոխվի, և երաշխավորել ենք, որ փոխելով խափանման միջոցը, բնականաբար, զավեշտալի է մտածել, որ իրենք որևէ կերպ կարող են խոչընդոտել գործի քննությանը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` ի պատասխան 168.am-ի հարցի, թե ինչի՞ց ելնելով է ստորագրել Ժիրայր Սէֆիլյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորագիրը:
Մեր հարցին, թե այդ ստորագրությունը նշանակո՞ւմ է, որ Սէֆիլյանին քաղբանտարկյալ է համարում, Ն.Զոհրաբյանը պատասխանեց. «Եթե նայենք ԵԽ-ի` քաղաքական բանտարկյալների սահմանումը, ապա այդտեղ, իհարկե, եզրեր կան: Մենք այսօր ունենք մի խնդիր, որպեսզի թույլ տանք, որ դատարանը կայացնի արդար վճիռ»: