Նախագահ Արմեն Սարգսյանը Ռուսաստանի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:
Հունիսի 11-ին, ժամը 19.35-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Մաշտոցի պողոտայի եւ Խորենացու փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 15-ամյա մի պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման հետեւանքով զոհվածների թիվն ավելացել է եւս յոթով:
ՀՀԿ-ական հայտնի գործարար պատգամավոր Արկադի Համբարձումյան (Դերժավայի Արկադի) հերքում է, որ ինքը գործարար է:
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը։ Նշենք, որ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ՍԴ դատավորի թեկնածու է առաջaդրվել Ելիզավետա Դանիելյանը։
Բանգլադեշում հունիսի 12-ի առավոտյան առնվազն 10 մարդ է զոհվել սողանքների հետեւանքով, որոնք առաջացել են երկրի հարավարեւելյան մասում տեղացած հորդառատ անձրեւներից:
«Տո շատ էլ լավ են անում: Կարեն Գրիգորյանին ժողովուրդն է ընտրել, եթե ժողովուրդը պահանջի, ճիշտ էլ կանի, թող պահանջի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը:
«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ գազի գնի հնարավոր վերանայման խոսակցությունները Հայաստանի նոր իշխանության վրա ճնշման միջոց են:
Հայաստանի գործող գավաթակիր «Գանձասար-Կապան»-ը հավաք կանցկացնի Բուլղարիայում:
Իրանի Թեհրանի նահանգում առնվազն 18 մարդ է տուժել սաստիկ անձրեւներից ու փոթորկից:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը համատեղ փաստաթուղթ են ստորագրել գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրավապահ համակարգում հրաժարականների շարք է սկսվել:
Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյա նիստը:
«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ կազմակերպվող բողոքի ալիքի հետևում կանգնած են բարձրաստիճան հոգևորականներ, այդ թվում՝ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը:
Ամերիկյան Ֆլորիդայում չորս երեխա պատանդառության հետ կապված միջադեպի զոհ է դարձել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Զարմանալի զուգադիպությամբ Հայաստանի պետական պարտքը թավշյա հեղափոխությունից հետո սկսել է նվազման միտումներ ցուցաբերել:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի երկարամյա տնօրեն, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի մահվանից հետո արդեն երեք ամիս է՝ համառ պայքար է ընթանում ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենի պաշտոնի համար:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե սփյուռքի ինքնատիպ նախարար Մխիթար Հայրապետյանը նեղ միջավայրում օրերս «գտել» է, որ անհրաժեշտ է «գնալ Սիրիա, լավ փիար կըլնի»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Կադրային խնդիրները նոր կառավարությունում լուծում է Նիկոլ Փաշինյանը՝ խիստ միանձնյա։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհրդում ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցում տարաձայնություններ են:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Սամվել Ալեքսանյանի գործերը գնալով վատանում են:
«Իրատես» թերթը գրում է. «Հայաստանում ներքաղաքական վերադասավորումներից հետո փոխվել են նաև ներդաշնակցային դասավորումները: «Իրատեսի» աղբյուրները հայտնում են, որ եթե խորհրդարանական արտահերթ ընտրություններ լինեն, ապա, օրինակ, «Ելք» դաշինքը, որպես այդպիսին, չի մասնակցի ընտրություններին:
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով մայիսի 12-ին է նշանակվել այս պաշտոնում, օրերս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հեղափոխությունից հետո էլիտար հարսանիքների շարքը կբացի հայտնի գործարար Խաչիկ Խաչատրյանը՝ Վալենսիայի Խաչիկը՝ «X գրուպ»-ի նախագահ, Ջրաշխարհի, «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկայի»։
Հունիսի 11-ին՝ ժամը 17:11-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Նոր Արեշ 15-րդ փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 11-ին` ժամը 22:28-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Մխչյան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 12-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Հունիսի 11-ին՝ ժամը 22:31-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին՝ Շինուհայր գյուղի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 12-ին՝ ժամը 00:34-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու վերջնամասում տեղադրված «Գյումրի» ցուցանակի ետնամասում ծուխ է նկատվում: