«Պետք է կապիտալիզացնել թավշյա հեղափոխության արդյունքները, այլապես մենք լուրջ խնդիրների առաջ կկանգնենք»

«Ես կարծում եմ, որ այս պահին բոլորի տրամադրվածությունն այն է, որ պետք է համատեղ աշխատանքով կապիտալիզացնել թավշյա հեղափոխության արդյունքները, այլապես մենք լուրջ խնդիրների առաջ կկանգնենք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը` մեկնաբանելով գործադիրի կազմում 3 ուժերի պառակտման հավանականությունը:

Ըստ նրա` բոլոր ուժերը, որոնք ունեն պորտֆելներ գործող կառավարությունում, և՛ ԱԺ կանոնակարգ-օրենքով, և՛ Սահմանադրությամբ, և՛ քաղաքագիտական բոլոր թեզերով պատասխաատվություն են կրում այս կառավարության գործունեության համար, և այն պահին, երբ որևէ ուժ կորոշի, որ պատասխանատվություն չի կրում, պետք է ետ կանչի իր նախարարներին:

168.am-ի դիտարկմանը՝ այդ դեպքում հուշագիր չպե՞տք է ստորագրվեր, Մարուքյանը պատասխանեց, որ դա ցանկության հարց է, դրա շուրջ որևէ քննարկում չի եղել: Պատգամավորը նշեց, որ հուշագիրը մի բան կարող էր փոխել, որ ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի՝ երեք խմբակցությունները կհամարվեին կառավարող խմբակցություններ. «Այսօր երեք խմբակցությունները համարվում են ընդդիմադիր խմբակցություններ դեռևս»:

Տեսանյութեր

Լրահոս